07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արտակարգ պատահար. 45 րոպե կարկուտ Ճակատենում

 Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղում ապրիլի 23-ին, մոտ 45 րոպե տեղացած  ուժեղ կարկուտը շարքից հանել է 12 տնտեսության մոտ  25 հա գարնանացան: Ամբողջովին տուժել են նաեւ գյուղի տնամերձ ցանքսերը, վաղահաս կաղամբի սածիլները, կարտոֆիլի ցանքսերը, բերքատու ծաղկած ծառերը: Գյուղի տները լցվել են ջրով, փակվել էր Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի այլընտրանքային ճանապարհի  գյուղով անցնող հատվածը: Ճակատենում են եղել ԱԻ Սյունիքի մարզային […]

Միայն Տեր Պետրոսյանը

Ուշադիր հետեւում եմ քարոզարշավին, եւ կարծես թե միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն է, որը դժգույն, սեւ փիարով է լցված: Ես տպավորություն եմ ստանում,  թե նա խոսում է հակառակորդ պետության դիրքերից: Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով քարոզարշավին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը “եթե ժողովուրդն  ընտրի Հանրապետականին, ապա Հայաստանը կվերածվի […]

Քվեների մեծ թվից Հանրապետականը չի մեծամտանում. ՀՀԿ առաջնորդը դիմեց թերահավատներին /վիդեո/

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Նոր Նորքի բնակիչների հետ: Երկրորդ մասիվ. այսպես են անվանում այս թաղամասը. ՀՀԿ առաջնորդը իր խոսքում նշեց, որ մեծ ու երիտասարդ համայնք է, որի այսօրվա երիտասարդ  բնակիչները վարչական շրջանի առաջնեկներն են: Ըստ Ս. Սարգսյանի, Նոր Նորքի յուրաքանչյուր անկյունում կարելի է լսել Հայաստանի բոլոր բարբառները, համտեսել Հայաստանի տարբեր շրջաններին […]

Բռնաբարված կանանց մասին. չսպառվող ցավի դաջվածքը

‘Տատիկիս դաջվածքները’ մեկժամանոց ֆիլմի շվեդաբնակ, արմատներով հայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանն այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ստեղծման, արձագանքների մասին: Ֆիլմն առնչվում է Հայոց ցեղասպանության խնդրին, որը, ըստ ռեժիսորի, պետք է ներկայացնել այնպես, որ ոչ միայն մեզ հետաքրքիր լինի, այլեւ օտար հանդիսատեսին: Ցեղասպանությունից տուժած, ցեղասպանության ժամանակ բռնաբարված կանանց ճակատագրի մասին քիչ է խոսվում, անգամ գրականության […]

Մոսկվայում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Մի քանի տասնյակ մարդ է ներխուժել Մերձմոսկովյան շրջանում գտնվող Մոսկովյան կոչվող քաղաքի ոստիկանական բաժանմունք, ուր  դրանից մի քանի ժամ առաջ խուլագանության համար ձերբակալված Հայաստանի քաղաքացիներ էին տարել: Ըստ որոշ տեղեկությունների` կոնֆլիկտի պատճառ է դարձել միջադեպից մի քանի օր առաջ սրճարաններից մեկում ոստիկանների հրահրած վեճը, հաղորդում է “Московский комсомолец”-ը: Ապրիլի 21-ին “Դարյա” կոչվող սրճարանում հանգստանալիս են […]

Շատ բան փոխվել եւ դեռ փոխվելու է. Վահե Հակոբյան

Ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հարցազրույցը` “Մեգապոլիս” ամսագրին: Առաջիկա ընտրություններին Ձեր թեկնածության առաջադրումը նախ և առաջ հիշեցրեց այն փաստը, որ արդեն 8 տարի օրենսդիր մարմնում եք, ընդ որում, միշտ ընտրվել եք ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Այս հանգամանքը լրացուցիչ ինքնավստահություն է հաղորդո՞ւմ Ձեզ, թե՞ դարձնում է ավելի զգուշավոր: 2004 թվականի Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրություններում ես առաջադրվեցի թիվ […]

“Միավորված հայեր”-ին քվեարկում են հոգնածները

“Միավորված հայեր” կուսակցության առաջնորդ Ռուբեն Ավագյանը Henaran.am-ի հետ զրույցում  նախընտրական քարոզարշավի անցած 2 շաբաթը դրական է գնահատում: Նա չի կարող ասել, թե քանի տոկոս կհավաքեն: “Տղա ջան, որ համոզված չլինեինք, որ 5 տոկոսի շեմը հաղթահարելուն ենք, չէինք պայքարի: Մեզ քվեարկելու են իշխանությունից եւ ընդդիմությունից հոգնածները: Իսկ նրանք մեծ թիվ են”,-ասաց Ռ. Ավագյանը: Վերջինս համոզված է, […]

ՀՀ նախագահը մասնակցեց ‘Վարք հավերժության’ քանդակի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ‘Վարք հավերժության’ քանդակի բացման արարողությանը: Քանդակը բացվել է մայրաքաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում: Հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին: Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` ‘Մշո ճառընտիրը’ փրկելու պատմությունը: Հանրապետության ղեկավարն այսօր մասնակցել է նաեւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված մեկ այլ միջոցառման՝ Հայաստանի պատ­մության […]

ԵԽ ԽՎ ԳԴՀ պատվիրակության անդամ Կատրին Վերները տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին հարգում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության զոհ դարձած իր նախնիների հիշատակը : Ստամբուլի հայ մտավոր, քաղաքական ու մշակութային վերնախավի ձերբակալությունը երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված եւ իրագործված բնաջնջման քաղաքականության սկիզբն էր: Բնաջնջման այդ գործին զոհ դարձան 1,5 միլիոն հայեր: Գերմանիան այդ ժամանակ Օսմանյան կայսրության […]

15-ամյա Էմմայի տատը մղկտալով պատմել է, որ թոռնուհուն գտել են կախված

Երեկ` ապրիլի 22-ի երեկոյան Կոտայքի մարզի Ալափարս գյուղում ինքնասպանություն է  գործել 9-րդ դասարանում սովորող  15-ամյա Էմման: Նրան գտել են տանը` կախված: Henaran.am-ի հետ զրույցում Էմմայի ընտանիքին մոտ կանգնած Ասյա Ներսիսյանը պատմեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչու է Էմման նման քայլի դիմել: ‘’Իրա տատիկը մղկտալով պատմեց, որ նման դեպք ա տեղի ունեցել ու շտապ գնաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի