08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ուր են տանում ճանապարհները. Արմեն Աշոտյան

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գրառում է թողել ֆեյսբուքյան իր էջին՝ որում ներկայացված են մտքեր՝ հետընտրական քաղաքական զարգացումների վերաբերյալ: Մասնավորապես ասված է.

՛՛Երկու ճանապարհներն էլ տանելու են դեպի զարգացում:

Հետընտրական քննարկումներ են ծավալվել հնարավոր կոալիցիոն ձևաչափերի մասին:

Քննարկումների ելակետային պոստուլատն է` 2012 թ ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն քաղաքական ինքնաբավության բարձրագույն աստիճան ունի հետագա քայլերը իրականացնելու համար:

Մի կողմից, հնարավոր կոալիցիան թույլ կտա երկրի հետագա զարգացման համար համախմբել հնարավորինս մեծ թվով ԱՌՈՂՋ կադրերին և այդ իմաստով ֆորմալ չի լինի:

Մյուս կողմից, մենք ունենք պատմական շանս վերականգնել խորհրդարանական ուժեղ ընդդիմության ինստիտուտը մեր երկրում, ինչը նույնպես կարևոր է Հայաստանի հետագա քաղաքական զարգացման համար:
Այսինքն, ցանկացած ելքի դեպքում զարգացումների դինամիկան դրական է լինելու՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ