Լիտվայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: Այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված է Լիտվայի ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ արտգործնախարարի հետ եւ համատեղ մամլո ասուլիսը: Ծիծեռնակաբերդում Աուդրոնիուս Աժուբալիսը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:





































