10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դ.Մեդվեդեւին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

‘Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Պետական Դումայում կայացած քվեարկության համոզիչ արդյունքները Ռուսաստանում լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական բարեփոխումների հետագա իրականացմանն ու միջազգային ասպարեզում նրա դերի էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր գործունեության բարձր գնահատականի անվիճելի հաստատումն են’,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Սերժ Սարգսյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցերում նրա մշտական ուշադրության համար, անգնահատելի համարել Դմիտրի Մեդվեդեւի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: ‘Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ կարեւորագույն հանդիպումները, հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ Ձեր հետեւողական ջանքերը, որոնք միանշանակ աջակցություն են ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների կողմից, արժանի են ամենախոր երախտագիտության’,-շնորհավորական ուղերձում ասել է Հայաստանի նախագահը եւ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին մաղթել քաջառողջություն ու նոր հաջողություններ Ռուսաստանի շահերին ծառայելու գործում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ