21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“168 Ժամ”. Ռուբեն Հայրապետյանը խորհուրդ է տալիս ՀՀԿ հետ սպառնալիքներով չխոսել

Թերթի թղթակցի հետ զրույցում  Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հետ ԲՀԿ-ի համագործակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար, ասել է. “ՀՀԿ-ն որեւէ մեկից չի վախենում, որ որեւէ մեկը կարողանա վտանգ ներկայացնել: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել: Որովհետեւ ով սպառնալիքներով խոսեց, շատ վատ […]

Թուրքիայում հարձակվել են ՞քարդաշ՞ Ալիեւի վրա

Թուրքական մամուլը շարունակում է քննարկել Ադրբեջանի պասիվ վերաբերմունքը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո: Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի անդամները, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հարցրել են Արբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից, թե որն է  Ֆրանսիայի դեմ քարոզարշավին չմասնակցելու պատճառը: Ի պատասխան` Ալիեւն ասել է, որ իրենք ամեն ինչ արել են, եւ որ […]

ԲՀԿ-ականը հեռուստացո՞ւյց էր գողացել.Երկիր

“Երկիր” թերթի տեղեկություններով` օրերս հերթական  միջադեպն է տեղի ունեցել ոստիկանության եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության միջեւ: Ոստիկանները մտել են ԲՀԿ Բաղրամյանի տարածքային գրասենյակի ղեկավարի տուն եւ հայտարարել, թե այնտեղի հեռուստացույցը գողացված է: Հակառակն ապացուցելու համար տարածքային գրասենյակի ղեկավարից պահանջել են ցույց տալ հեռուստացույցի “փաստթաթղթերը”: “Հեռուստացույցը 5 տարի առաջ ենք գնել, փաստաթղթերը որտեղի՞ց գտնեմ”,-փորձել է արդարանալ տանտերը, […]

Շնորհավո’ր տոնդ, Հայոց բանակ

20 տարի առաջ այս օրը` 1992 թվականի հունվարի 28-ին հայրենի կառավարությունն ընդունեց “ՀՀ պաշտպանության նախարարության մասին” որոշումը: Սա թերեւս պատմական որոշում էր, որովհետեւ հայոց  բանակի ստեղծման հիմնաքարն էր դրվում:  Նույն օրն ստեղծվեց ՀՀ ԶՈՒ առաջին զորամիավորումը` 1-ին դեսանտագրոհային գունդը: Գունդն առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992թ. մայիսին` Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում: Կառավարության նույն որոշմամբ, պաշտպանության […]

“Ես եմ հայրենիքիս զինվորը”. Հայաստանի զինված ուժերը 20 տարեկան է/վիդեո/

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց  ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգային միջոցառումը: Մինչ ներս մտնելը, դրսում անակնկալ էր սպասվում բոլորին: Տոնակատարության կազմակերպիչները բեմականացրել էին շոու-ծրագիր: Համալիրի  տարածքի առաջին հատվածում` հին հայկական ոճով կառուցված պարիսպ էր: Ներսում  հայ մարտիկիների մենապայքարն էր  թրերով, որն արտահայտում է հայ ժողովրդի ուժն ու կորովը: Դրան հաջորդում […]

“Հայոց արծիվները” 2 տարեկան է. ծնվեց փոքրիկ Արծվուհին

Այսօր, հունվարի 27-ին «”Հայոց արծիվներ”  հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան 2-րդ տարեդարձն է:   Կազմակերպության առաջնորդ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի ուրախությունը  թերեւս կրկնակի է: Այսօր Երեւանում  ծնվեց  ամենակրտսեր “Արծիվը”` Աստղիկ Խաչիկի Ասրյանը: “Հայոց արծիվներ” ՀԿ նախագահությունը շնորհավորում է փոքրիկ Աստղիկի ծնունդը, մաղթում առողջություն, անհոգ մանկություն եւ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի: Սա […]

ՀԱԿ-ն ընտրությունների կգնա դաշինքով

Այսօր ՀԱԿ-ը քաղխորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում Կոնգրեսը որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Այս մասին Henaran.am –ին տեղեկացրեց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը: “Որոշումը կայացել է կոնսենսուսի արդյունքում: ՀԱԿ-ի մաս կազմող բոլոր 18 ուժերը ընտրություոններին կմասնակցեն դաշինքով, իսկ ցուցակների, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ քննարկումները կսկսվեն երկուշաբթի […]

Տոնական միջոցառումներ ՀՀԿ տարածքային կազմակերպությունների մասնակցությամբ

Լինելով Հայոց Բանակի ստեղծման ակունքներում, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մշտապես աջակցել է մեր զինված ուժերի կայացմանն ու մարտունակության բարձրացմանը: Հայոց բանակի կազմավորման 20 րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված 5 րդ բանակային կորպուսում կազմակերպված տոնական զինվորական շքերթին ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի Էրեբունի, Նուբարաշեն և Արաբկիր տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները: Զինվորական շքերթի […]

ՀՀ Ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը համագործակցում են` Երևանը անվտանգ քաղաք դարձնելու նպատակով

Այսօր խորհրդակցություն է հրավիրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժինների պետերը: Տարոն Մարգարյանը կարևորել է վարչական շրջանների և ոստիկանության բաժինների միջև սերտ համագործակցությունը`ընդգծելով, որ   հասարակական կարգի պահպանման որակական բարելավումը հրամայական է և պահանջում է […]

‘Բոլոր հայերին թվում է, թե ամբողջ աշխարհը գիտի իրենց ճշմարտությունը, բայց դա այդպես չէ’. Պասկալևա

‘’Հայաստանի դեմ Ադրբեջանական տեղեկատվական պատերազմում Հայաստանն ակնհայտ նահանջում է’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լրագրող, ռեժիսոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան: Նրա խոսքով` հայկական կողմն ունենալով պատմական իրավական ճշմարտությունը` միշտ պասիվ է մնում: ‘Բոլոր հայերին թվում է, թե ամբողջ աշխարհը գիտի իրենց ճշմարտությունը, բայց դա այդպես չէ: Աշխարհը զբաղված է ճգնաժամի հոգսերով:Պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի