21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

500 երիտասարդ դարձան ՀՀԿ /վիդեո/

Ապրիլի 2-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեցին ՀՀԿ հիմնադրման 22-ամյակին նվիրված միջոցառումները: Միջոցառմանը  500 երիտասարդների` հանդիսավոր պայմաններում  կուսակցական անդամատոմսերի հանձնեցին  ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է ուժայինների ազատման հրամանը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով Գարեգին Գաբրիելյանն ազատվել  է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Լևոն Երանոսյանը, ով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ […]

Կտրականապես դեմ եմ այն դատողություններին, որ ընտրությունները դատապարտված են անցնելու կեղծիքներով. Հմայակ Հովհաննիսյան

Պարզաբանելով ոստիկանության կողմից ներկայացված ընտրացուցակների ուռճացված լինելու մասին լրատվամիջոցներում շրջանառվող կարծիքները, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ այդ կասկածները անհրաժեշտ է կամ փարատել, կամ , եթե դրանք հիմնավորվեն , քայլեր ձեռնարկել ընտրացուցակները մաքրելու ուղղությամբ: “Ես կտրականապես դեմ եմ այն դատողություններին, որ ընտրությունները դատապարտված են անցնելու կեղծիքներով: Եթե մենք […]

Քննարկվում է կառավարության նոր կազմը

Henaran.am-ի տեղեկություններով,  իշխանությունները քննարկում են ապագա կառավարության ցանկը: Ընդ որում, նշվում է, որ կառավարությունում զգալի փոփոխություններ են անհրաժեշտ: Նախնական տարբերակով, վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է վարել կառավարության ղեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշանակվելու է դեսպան: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամենայն հավանականությամբ նախարարական պորտֆելը կփոխարինի  պատգամավորի մանդատով: Չի բացառվում, որ մի քանի այլ […]

Ապրիլի 3-ին տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Վայոց Ձորում եւ Սյունիքում սպասվում են տեղումներ: 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան  5-10 մ/վրկ, 3-ին, 7-ին առանձին վայրերում ուժգնացում 15-20 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը  ապրիլի 3-ի ցերեկը արեւելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով, 4-6-ը ամենուրեք կբարձրանա 4-7 աստիճանով: Երեւանում`ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը  սպասվում է […]

Ռոբերտ Քոչարյանը նախընտրեց հանրապետականը /վիդեո/

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ապրիլի 2-ին` ՀՀԿ հիմնադրման օրը, կուսակցությունը անդամագրվեց եւս 500 հոգով: Մեծ էր շատերի զարմանքը, երբ հնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը: Սակայն պարզվեց, որ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահն է ցանկություն հայտնել դառնալ հանրապետական, այլ Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողներից մեկը: Նրան կուստոմսը հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Henaran.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ […]

Ջոն Հեֆերնը մատնանշել է ժողովրդավարության քարերն ու շաղախը

‘Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ: Մենք դա անում ենք գործընկերային կապեր հաստատելով այն հայաստանաբնակների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները, այն է` իշխանության տարանջատման, խոսքի ազատության, օրենքի գերակայության համընդհանուր արժեքները: Մենք հավատում ենք, որ ի զորու ենք փոփոխություններ կատարել` լինելով լավատես ու մի փոքր […]

Ճոպանը պոկվել է, վերելակն ընկել ցած

Ապրիլի 2-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, որի հետեւանքով վերելակը ընկել է ցած: Նախնական տվյալներով` վերելակի մեջ գտնվել է մեկ մարդ: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեպքի […]

Իշխանություններին տրամադրված ժամկետը լրանում է. բնապահպանների հայտարարությունը

 Այսօր Մաշտոցի պուրակի պաշտպանությամբ զբաղվող  ‘ՀՀ քաղաքացիների ժողով’ քաղաքացիական նախաձեռնությունը  հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Սույն թվականի մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները պաշտոնապես հայտնեցին, որ ոստիկանությունը իրավասու չէ կասկածի տակ դնելու տեղական ինքնակառավարման մարմնի որոշման եւ փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը։ Բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայությամբ մենք կոչ արեցինք Հայաստանի պետական […]

Մարաղայի խաղաղ բնակչության սպանդը վաղեմություն չունեցող հանցագործություն է

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ, որն առատ է Ադրբեջանի կողմից թույլ տրված դաժանության եւ վանդալիզմի բազմաթիվ փաստերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի դեպքերը մեկն են սադիզմի եւ գազանաբարո վարքի այն ամենածայրահեղ դրսեւորումներից, որոնք երբեւէ հայտնի են եղել մարդկությանը: 1992-ի ապրիլի 10-ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները ադրբեջանական Միր-Բաշիր /այժմ` Թարթառ/ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի