31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նովոն “պատժեց” Ռուստամին

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում, որը ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի հարազատ գյուղն է, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին հաղթել է ՀՀԿ-ն:

Ջանֆիդայում “Հանրապետականն” ստացել է 647 ձայն, իսկ ԲՀԿ-ն` 566: Այս ցուցանիշն ուշագրավ է նրանով, որ փաստորեն, Ռուստամ Գասպարյանի հայրենի գյուղում հաղթել է նրա “թշնամին” ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը /Նովո/ , որը  թեեւ մեծամասնականով չառաջադրեց իր թեկնածությունը Արմավիրի մարզում, բայց, ընտրությունների ընթացքում աշխատել է ՀՀԿ-ի համար:

Henaran.am-իը ավելի վաղ տեղեկացրել էր, որ թիվ 21 ընտրատարածքում `Արմավիրում,  գործող պատգամավոր ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի դեմ ՀՀԿ-ից կառաջադրվի ոչ թե Նահապետ Գեւորգյանը, այլ ՄԱՊ-ի Ալիկը`Ալեքսան Պետրոսյանը: Սակայն, ինչպես պարզ դարձավ, այստեղ չառաջադրվեց նաեւ Ռուստամ Գասպարյանը:

Նկատենք, որ Ռուստամ Գասպարյանի եւ Նահապետ Գեւորգյանի հարաբերությունները, որոնք, եթե չասենք թշնամական են, ապա մեղմ ասած` բարիդրացիական չեն: Արմավիրցիների պատմելով, նրանք անհիշելի ժամանակներից իրար դեմ “թուր ու թվանք” են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ