Եվրոպայի օրվա տոնակատարություն` Հյուսիսային պողոտայում
Այսօր մայիսի 9-ը նշվում է նաև որպես Եվրոպայի օր: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է մասնակցելու Եվրոպայի օրվա հանրային բացօթյա տոնակատարությանը ս.թ. մայիսի 12-ին, Հյուսիսային պողոտայում:
Ավանդաբար նշվող Եվրոպայի օրը բազմաբովանդակ միջոցառումների համադրություն է, որոնց ընթացքում ներկայացվում է Եվրոպայի մշակութային բազմազանությունն ու ԵՄ-Հայաստան համագործակցությունը:
“Եվրոպայի օրը կարևոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար: Այն նախանշում է ոչ միայն եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը, այլև խորհրդանշում է եվրոպական համընդ հանուրարժեքները: Եվրոպայի օրը տոնում ենք նաև Հայաստանում և լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները և հատկապես երիտասարդները նոր տեղեկություններ և գիտելիք կստանան Եվրամիության և ԵՄ-Հայաստան հարաբերություններիմասին”, – ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Եվրոպայի օրվա առթիվ մայիսի11-ին և 12-ին Հյուսիսային պողոտայում կանցկացվեն մի շարք միջոցառումներին:
Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը և մշակութային միջոցառումները կմեկնարկեն մայիսի 12-ին ժամը 15:30-ին Հյուսիսային պողոտայի Պուշկին և Աբովյան փողոցների միջևընկած հատվածում:
ԵՄ պատվիրակության աջակցությամբ իրականացվող ավելիքան 50 ծրագրեր կներկայացնեն տարբեր ոլորտներում իրագործվող աշխատանքները: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն կրթական, բնապահպանական, մարդու իրավունքների և այլ ծրագրեր:
Մշակութային ծրագրում ընդգրկված են լեհական և հունական պարեր և դասընթաց, լիտվական ձեռագործ, գերմանական փունջի պատրաստում և այլն: Ներկաները կարող են մասնակցել նաև ծրագրերի վերաբերյալ վիկտորինային և շահել կտրոն՝ համտեսելու եվրոպական խոհանոցի ուտեստներ:
Եվրոպայի օրվ ատոնակատարությանը միջոցառման այցելուներն ու հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան զրուցելու եվրոպական երկրների դեսպանների հետ, ինչպեսնաև ԵՄ-Հայաստան հարաբերություններին առնչվող թեմաների մասին հարցերուղղելու նրանց:
Այս տարի Եվրոպայի օրվա կապակցությամբ ևս մեկ նորույթ է Լույս գիշեր ներկայացումը: Մայիսի 11-ին, ժամը 20:00-ից Հյուսիսային պողոտայում հինգ երիտասարդ գեղանկարիչներ հանդիսատեսի առջև կստեղծե նԵվրոպան արտացոլող կտավներ:
Ժամը 20:00-ին տոնակատարությունը կշարունակվի հայկական և եվրոպական մշակույթների յուրահատուկ համադրությամբ ֆոլք-DJ համերգով: Հայ կատարողները և Ֆրանսիայից ժամանած հատուկ հյուրը՝ Նադեան կներկայացնեն հայկական և եվրոպական երաժշտության հետաքրքիր միախառնում: Համերգին ելույթ կունենան նաև Լոս Լոկոս խումբն ուՄարիաննաՊողոսյանը՝ իսպանական ֆլամենկոյով, իսկMiqs Art Prօject-ի հայկական ժողգործիքների կատարումները կհամադրվեն DJ Vakcina-ի աշխույժ ռիթմերով: Համերգի ընթացքում ԵՄ պատվիրակությունը կհայտարարի նաև “Իմեվրոպացիընկերը և ես” երիտասարդական տեսահոլովակների մրցույթի հաղթողին:
Henaran.am-ին տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: