20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կոալիցիա կազմելու հարցը քննարկվում է. Տիգրան Սարգսյան

 

 

 

 

 

 

 

 

“Նոր կոալիցիա կազմելու հարցն այժմ քննարկման փուլում է: Զինվեք համբերությամբ, մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի”, – այսօր Հաղթանակի զբոսայգում տեղի տալով լրագրողների հարցերին, ասել է  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը շեշտել է, որ դեռ վաղ է ասել, թե ինչ ձևաչափ կունենա նոր կոալիցիան:

Տիգրան Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաեւ իր` ԱԺ նախագահ դառնալու մասին խոսակցություններին եւ նշել, թե տարբեր բաներ կարելի է խոսել:

Վարչապետը նաեւ ասել է, թի ինչն է փոխելու Հանրապետականը. “Փոփոխությունները լինելու են այնքան, որ ժողովրդի իրավիճակը բարելավվի և մարդիկ իրենց մաշկի վրա զգան այդ փոփոխությունները”:

Տիգրան Սարգսյանը լրագրողների այլ հարցերի չի պատասխանել` նշելով, որ այսօր ուզում է միայն վետերաններին շնորհավորել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ