15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մուկուչյանը պատասխանել է ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հարցերին

Արդյոք մարդու իրավունքի խախտում չէ այն, որ քվեաթերթիկում չկար ՛՛Բոլորին դեմ՛՛ կետը: Լրագրողների այս հարցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց`  որ ԸՕ համաձայն, քվեաթերթիկում չէր կարող լինել ՛՛Բոլորին դեմ՛՛ կետը:

‘’Ժամանակին, դա տարիներ առաջ էր,  մենք ունեցել ենք այդ տարբերակը, երբ եղել է այդ կետը: Այդ ժամանակ առաջացել էր երկրորդ կետը, երբ այն թեկնածուն, ով քվեաթերթիկում գտնվում էր վերջին տեղում, շփոթ էր առաջանում ընտրողի համար, եւ այդ թեկնածուի ձայների թվին, ՛՛Բոլորին դեմ՛՛ էին քվեարկում՛՛,- ասաց Տիգրան Մուկուչյանը հավելելով, որ դա չի կարող խնդրի առարկա լինել: Նա նշեց, որ այդ կապակցությամբ ԿԸՀ-ն դիմում ստացել է, որից հետո հարցը քննարկման առարկա է դարձել վարչական դատարանում, որը ընունել է համապատասխան որոշում:

՛՛Կարծում եմ դա կդառնա առաջիկայում այն առաջարկություններից մեկը, որը կքննարկվի Ազգային Ժողովում եւ իրավական հիմք կստանա’,- ասաց նա: Անդրադառնալով  ՀԱԿ-ի Սահմանադրական դատարան դիմելուն, որով պահանջվում է  չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այդ քաղաքական ուժի իրավունքն է դիմել ՍԴ, սակայն պետք է նկատի ունենալ, որ դատարան դիմելու համար պետք է ունենան փաստարկներ` բոլոր իրավական հիմքերով:

Ինչ վերաբերում է կրկնակի քվեարկություններին, ապա ԿԸՀ նախագահը շեշտեց, որ ընտրողը մինչեւ դրոշմակնիքին հասնելը, մոտենում է ընտրողների ցուցակին, ստուգվում է նրա անուն ազգանունը, ունի հաշվառում, թե ոչ, եթե այդ ամենը ստուգվում է, ապա անձին չի կարող տրամադրվել քվեաթերթիկ, նա չի կարող հասնել մինչեւ քվեատուփ, եւ դա , ըստ Տիգրան Մուկուչյանի, արդեն բավարար է, որ նրա արարքը դիտարկվի, որպես կրկնակի քվեարկության փորձ:

‘Նշված հանգամանքներից ելնելով` կրկնակի քվեարկության մասին խոսք լինել չի կարող: Ամբողջ հանրապետությունում եղել է ընդամենը երեք դեպք, երբ քաղաքացին եկել է տեղամաս, եւ տեսել, որ իր անվան դիմաց առկա է ուրիշ ստորագրություն, ինչպես ինքն է պնդել’,- նշեց Տ.Մուկուչյանը` հավելելով, որ վերահաշվարկի վերաբերյալ դիմում-բողոքների բացակայությունը հիմք է տալիս ասելու, որ կրկնակի քվեարկություն չի եղել:

Անցնելով ընտրախախտումների վերաբերյալ հարցերին, ԿԸՀ նախագահը ընդգծեց, որ ընտրական ցանկացած գործընթացի համար ԸՕ-ն նախատեսել  է բողոքարկման հնարավորություն, եւ եթե առաջանում են խնդիրներ, ապա ինչու խնդիրների վերաբերյալ սահմանված կարգով քաղաքացիները չեն դիմել ԿԸՀ:

‘’Դեպքերի մասին կարելի է անվերջ խոսել, ներկայացնել, դա գնահատողականի խնդիր է, սակայն յուրաքանչյուր դեպք պետք է ուսումնասիրվի եւ գնահատվի փաստական հանգամանքների հիման վրա: Եղել է հնարավորություն դիմում-բողոք ներկայացնելու, այո եղել է, ներկայացվել են այդ կապակցությամբ դիմում-բողոքներ, իհարկե ոչ’’,- ասաց Տիգրան Մուկուչյանը՟ հավելելով, որ ընդամենը մեկ-երկու դիմում-բողոք  է ներկայացվել ՀԱԿ-ի կողմից, որոնք վերաբերել են կոնկրետ փաստական հանգամանքների, եւ դրանից հետո էլ սուբյեկտը կարող է չհամաձայնվել ԿԸՀ որոշման հետ եւ վիճարկել դատական կարգով:

‘Եթե գոյություն ունի իրավախախտման ակտ, ապա կանխավարկածը իրավախախտման օրինաչափությունն է, եւ քանի դեռ այդ ակտի իրավաչափությունը վիճարկված չէ, չի կարելի դատողություններ անել, որ այդ ակտը եղել է ոչ իրավաչափ’,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ