14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

‘Թվում է` բոլորը գիտեն, թե ինչ պետք է անել: Մեր առավելությունն այն է, որ մենք գիտենք, թե ինչպես պետք է դա անել’. ՀՀ վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է ‘Նոյեվ կովչեգ’ թերթի լրագրողի հարցերին: -Այսօր ընդդիմությունը հաճախ է արտահայտում իշխանություններից իր դժգոհ լինելը։ ‘Թույլ կետեր’ են նշվում նաեւ այնպիսի լուրջ եւ ծրագրային ելույթում, ինչպիսին էր նախագահի եւ իշխող կուսակցության նախագահի ելույթը։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է փաստարկված այդպիսի տրամաբանությունը։ Եթե ինձ հարցնում եք, թե որքանով էր տրամաբանական ընդդիմախոսների […]

Օձունի եկեղեցում մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին

Ապրիլի 5-ին Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, ինչպես եւ Հայաստանի մնացած սրբավայրերում, մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին` Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրը: Ժամը 17:00-ին կատարվեց Ոտնլվայի արարողություն (տե՛ս լուսանկարը), որը խորհրդանշում է Քրիստոսի` իր աշակերտների հանդեպ ցուցաբերած խոնարհությունը: Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղալյանը լվաց գյուղի երկու մանկապարտեզների տղա երեխաների ոտքերը: […]

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հանդիպումներին

Ապրիլի 6-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության եւ Անկախ Պետությունների Համագործակցության արտգործնախարարների խորհուրդների նիստերին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք:  

Հայ պատգամավորները Բաքվում` հայկական եկեղեցի են այցելել /վիդեո/

“Եվրանեսթ”-ում հայկական խորհրդարանական պատվիրակnությունը վերադարձել է Բաքվից:  Պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանի խոսքով, աշխատանքը կարելի է արդյունավետ համարել: Իհարկե,աշխատանքից բացի, նրանք եղել են Բաքվի հայկական եկեղեցում: Պատգամավորի խոսքով, նրանք հնարավորություն չունեին շփվելու շարքային ադրբեջանցիների հետ, որովհետեւ, մոտ անվտանգության 60-70 աշխատող հետեւում էր Հայաստանի պատվիրակներին: Ավելի հետաքրքիր մանրամասներ տեսանյութում:

Միավորվել են ՀՀԿ-ի դե՞մ

 “Այն նախաձեռնությունը , որ պարոն Նիկոյանն է առաջ քաշել, այն մյուս նախաձեռնությանը նման չէ: Պարոն Նիկոյանի նամակում  գրված է, որ ստեղծվում է խորհրդակցական մարմին բոլոր կուսակցություններից եւ դիտորդական առաքելության իրավունքով օժտված հասարակակական կազմակերպույուններից, որոնք պետք է մոնիտորինգ իրականացնեն այս ընտրություններին նոր Ընտրական օրենսգրքի կիրառման նկատմամբ, բայց ոչ ընտրությունների արդարության”,- այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ […]

Ոստիկանությունը Հայաստանից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում

Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Ըստ ‘Հայոց աշխարհ’ օրաթերթի ապրիլի 5-ի համարում հրապարակված ‘ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն խնդրում են’ վերնագիրը կրող հրապարակման՝ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում են իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: Բազմիցս հայտարարվել է, որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող […]

Եկեք ընտրությունների անցկացումը չդարձնենք ‘փիար’ ակցիա. ՀՀԿ-ն ներկայացնում է իր նախագիծը

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարություն  է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Երեկ տեղի ունեցավ կարեւոր մի իրադարձություն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը կուսակցություններից […]

Փորձագետները գտնում են, որ պետք է ստուգվի ‘ՀայՌուսգազարդ’-ի ծախսերը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, խոսելով Հայաստանում բենզինի գների թանկացման շուրջ, նշեց, որ միջազգային շուկայում բենզինի գները տատանվում են, սակայն, ըստ նրա, միջազգային շուկայում, եթե բենզինի գները բարձրանում են, Հայաստանում էլ ավելի է բարձրանում, իսկ եթե իջնում է, ապա, որպես կանոն Հայաստանում չի իջնում: Բանախոսը, խոսելով միջազգային շուկայում բենզինի գների եւ […]

Ո՞վ է Հայաստանից մասնակցելու ‘Նոր ալիք’ մրցույթին

Մեկնարկել է երիտասարդ  կատարողների ‘’Նոր ալիք 2012’’ եւ ‘’Մանկական նոր ալիք 2012’’ մրցույթների հայաստանյան նախընտրական փուլը:  Այս անգամ ‘’Նոր ալիքին’’ մասնակցելու եւ Հայաստանը ներկայացնելու համար  ստացվել է  400 հայտ, իսկ ‘’Մանկական նոր ալիքին’’՝  200 հայտ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին կազմակերպիչները: Հիշեցնենք, որ ‘’Նոր ալիք 2012’’ կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում կկայանա ապրիլի […]

Նրանք մինչեւ մայիսի 6-ը արձակուրդում կլինեն

2012 թվականի մարտի 29-ի ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, համաձայն գործող օրենսդրության, պետք է արձակուրդ ձեւակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը եւ հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում: Տեղեկացնում ենք, որ արձակուրդ ձեւակերպելու դիմում են ներկայացրել եւ մինչեւ մայիսի 6-ն արձակուրդում են գտնվում հետեւյալ պաշտոնատար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված