15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ռոբերտ Մելքոնյանը, եկավ եւ բռնի ուժով ինձ հանեց…”. Երեւանի փոխոստիկանապետը տարել է հացադուլավորի վրանն ու հովանոցը

Այսօր օրվա երկրորդ կեսի հետք  ԿԸՀ-ի առջեւ արդեն 6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանը փորձել է վրան տեղադրել, սակայն  Երեւանի փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանն անձամբ է հանել այն եւ տարել:

Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտավազդ Վարդանյանը, ժամը 15-ի սահմաններում վրանը տեղադրվել է, սակայն ոստիկանները խնդրել են իրեն չամրացնել այն` մինչեւ վերադասի ժամանումը:

“Ես մտա մեջը, մինչեւ վերադասը` Ռոբերտ Մելքոնյանը, եկավ եւ բռնի ուժով ինձ հանեց: Ձեռքիս այդ պահին մի հովանոց կար, վրանն ու հովանոցն առգրավեցին ”,-ասաց Արտավազդ Վարդանյանը:

Հացադուլ հայտարարած քաղաքացին դիմել էր նաեւ ՄԻՊ գրասենյակին` խնդրելով, որ գրասենյակի ներկայացուցիչները ներկա գտնվեն վրանի տեղադրմանը.“Ուշացումով եկան, ասացին, որ  դիմում գրեմ: Արդեն երկրորդ դիմումն է, որ գրում եմ: Այդ դիմումներով բան չեմ կարծում, որ փոխվի”:

Արտավազդ Վարդանյանին հացադուլի 6 օրերի ընթացքում այցելել են շտապօգնության բժիշկները եւ խորհուրդ տվել դադարեցնել հացադուլը` ելնելով նրա առողջական վիճակից: Henaran.am-ին Արտավազդ Վարդանյանն ասաց, որ վաղը` հացադուլի 7-րդ օրը, կհայտարարի` շարունակում է արդյոք հացադուլը եւ կարողացավ արդյոք իր առջեւ դրված խնդիրը լուծել:

Հիշեցնենք, որ մարտի մեկի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, որը նաեւ Մաշտոցի այգու ապամոնտաժողների խմբից էր, ապրլի 3-ից մեկշաբաթյա հացադուլ էր հայտարարել: Այս քայլով  քաղաքացին բոյկոտում էր մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները եւ հասարակության ու մտավորականության ուշադրությունը հրավիրում իշխանափոխության այլընտրանքային ճանապարհների որոնման խնդրի վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ