ԲՀԿ առաջնորդը կատաղա՞ծ. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով` բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեին, որ պետք է ֆինանսավորվեն Գագիկ Ծառուկյանի կողմից, եւ որոնց ասվել էր, որ դիմեն ընտրություններից հետո, այս օրերին վախենում են մտնել ԲՀԿ ղեկավարի մոտ:
“Ասում են` շատ կատաղած ա, ընտրությունների արդյունքներից դժգոհ ա, մոտը մտնել չի լինում”,- պատմել է թերթի աղբյուրը, ում ընտրություններից առաջ խոստացել էին ֆինանսական աջակցություն տրամադրել իր ներկայացնելիք ծրագրի համար: