31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը մտնելու է խորհրդարան

Ցեղասպանություն է համարվում մարդկանց համար այնպիսի պայմանների ստեղծումը, որը նպաստում է մարդկանց արտագաղթին  կամ ոչնչացմանը: Հենց դա են անում Հայաստանի իշխանությունները: Նման հայտարարությամբ իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ ինքը մտնելու է ԱԺ եւ շարունակելու է պայքարը:

Նա նշեց, որ մայիսի 6-ին քայլելով Երեւանի փողոցներով,  մտածել է, որ եթե Նիժնի Նովգորոդում ցեղասպանության տարիներին միկրոավտոբուսներ արտադրեին, ապա թուրքերը հայերին Դեր-Զոր երեւի միկրոավտոբուսներով կտանեին:

՛՛Ընտրական տեղամասերը մի նորօրյա Դեր-Զոր էին դարձել, Հայաստանը վերածվում է քոչարյանա-սերժական օսֆենցիզմի: Բայց մենք չենք հավաքվել քաղաքացիական ողբ անելու: Կոչ եմ անում չտրվել գերեվարված մեր հայրենակիցներին, քանի որ գերեվարվածներին ոչ թե փնովում են, այլ ազատության ուղիներ են առաջարկում: Ես ուղերձ եմ հղում այդ գերեվարվածներին.  մենք ձեզ ազատություն ենք շնորհելու, եւ մենք ապրելու ենք երջանիկ Հայաստանում՛՛,- ասաց Փաշինյանը:

 

Նա հայտարարեց.՛՛ՀԱԿ-ը այո պետք է գնա խորհրադարան, եւ պետք է ամենօրյա պայքար մղի իշխանափոխության դեմ: Մենք դեռ հաղթանակի քոչարի կպարենք քոչարյանասերժական ռեյխստագի ներքո: Եվ ես կօգտագործեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ինձ տրված պատգամավորական մանդատը եւ կպայքարեմ ժողովրդի համար՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ