19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց Հանրապետականի հրկիզմամբ

Ազատության հրապարակում  ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց ՛՛Մենք հաղթել ենք՛՛, ՛՛Լեւոն նախագահ՛՛ վանկարկումներով : Բարձր երաժշտության ներքո մի քանի ցուցարար հրապարակավ այրեցին Հանրապետական կուսակցության զինանշանով դրոշները եւ հանրապետական պաշտոնյաների լուսանկարները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց հանրահավաքը բացված:

՛՛Ոչինչ, որ երկու օր առաջ մի քիչ տխրեցինք, հուսահատվեցինք, բայց դա չի նշանակում, որ պետք է հավաքենք ճամպրուկներն ու հեռանանք հայրենիքից: Հայրենիքը չեն սիրում ընդհատումներով, մենք կպայքարենք՛՛,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա նշեց որ ընտրությունները համատարած ընտրախախտումներով են ուղեկցվել, եւ   հրապարակված թվերը ցույց են տալիս, որ մասնակցել են նկարած թվերով մարդիկ: ՀՀՇ նախագահը նշեց, որ ընտրակեղծիքների մեխանիզմն իրականացվել է “կարուսելի” միջոցով, նաեւ ընտրողների 50 տոկոսը ուղեկցողով էր գնացել տեղամաս:

 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ