31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր մանրամասներ են հրապարակվել Օբամայի երիտասարդությունից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին հերթական գիրքը, որի հեղինակն է Դեյվիդ Մարանիսը, դեռեւս չի հայտնվել գրախանութներում, սակայն գրքում նկարագրված նախագահի սիրային արկածներն արդեն ողողել են մամուլը: “Vanity Fair” ամսագիրը հրապարակել է ավստրալացի դիվանագետ Ժենեւյեվ Կուկի դստեր օրագրից հատվածներ:

Կուկը 1980-ականների առաջին կեսին սիրավեպ է ունեցել սեւամորթ երիտասարդի հետ: Կոլումբիական համալսարանի 22-ամյա շրջանավարտի հետ ծանոթացել է 1983-ին նյու Յորքում` Ծննդյան տոների երեկույթին: Դեռ նույնիսկ այն ժամանակ նա Կուկին բավականին մեծ է երեւացել: Կինը հիշում է, թե ինչպես էր “կիրակի օրերին Օբաման “թրեւ գալիս”, սուրճ խմում եւ “New York Times”-ի խաչբառերը լուծում”:

Նրանք սիրել են զրուցել գրքերից եւ ուտել ապագա նախագահի սիրելի սենդվիչները, որ պատրաստում էր նրա տատիկը: Կինը պատմել է, որ այն ժամանակ Օբաման քիչ էր վաստակում եւ ապրում էր համեստ բնակարանում Մանհեթենում:

Կուկը հետեւյալ կերպ է նկարագրել երիտասարդ Օբամային. “Այո, նա նրբանկատ է, ես ինձ  լավ եմ զգում նրա հետ: Սակայն նրա քնքշանքը խաբուսիկ է. նա կարող է լինել շատ անկեղծ,  բայց միեւնույն ժամանակ` անտարբեր”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ