10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՆԺԿ-ն փողոցում ՀԱԿ-ին է սպասում, բայց…

ՆԺԿ-ն փողոցում ՀԱԿ-ին է սպասում, բայց ընտրությունների արդյունքները չի վիճարկի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը` անդրադառնալով փողոց դուրս գալու մասին իր նախկին հայտարարությանը եւ այն հարցին, թե կմիանա արդյո՞ ք ՆԺԿ-ն ՀԱԿ-ին, որն այսօր հանրահավաք է անում Ազատության հրապարակում:

“Վերջին հանրահավաքներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտեցավ մեզ եւ ասաց, թե ի՞ նչ ենք անելու: Ես ասացի, որ մենք այստեղ ենք եւ սպասում ենք, թե երբ կգաք”,-ասել է Արամ Կարապետյանը:  Նա հավելել է, որ ՆԺԿ-ն կպայքարի իր մարդակային ռեսուրսներով, բայց չի վիճարկի ընտրությունների արդյունքները, որովհետեւ չի մասնակցել ընտրություններին:

Արամ Կարապետյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նույնպես գան հրապարակ, պայքարը կլրջանա, եթե ոչ, պայքարն այս փուլում բավականաչափ արագ կավարտվի: ՆԺԿ նախագահը ասել է, որ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի`հրապարակ դուսր գալու հիմքեր չի տեսնում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ