27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մաշտոցի պուրակ` “Real politic”

‘’Մեր շարժումն ապակուսակցական է, բայց ոչ ապաքաղաքական, իսկ կրպակները ավելի շատ խորհրդանիշ են, որի հիմքում սահմանադրական կարգի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գաղափարներն են ’’ ,-  Henran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մաշտոցի այգու քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Գոռ Հակոբյանը: Նրա խոսքով` իսկական քաղաքականությունը Մաշտոցի պուրակում է տեղի ունենում, դա մի հարթակ է, որտեղ բարձրացվում են հայության լայն […]

Միայն ագռավներն ու ճնճղուկները

Ներկայումս  Կարմիր գրքում գրանցված 110 տեսակի թռչուն ունենք, այսօր լրագրողներին հայտնեց ‘’Էկոլոգիական-հասարակական’’ դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով` գիշատիչ թռչուններից սապան, որը գրանցված է ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային Կարմիր գրքում, 50 հազար եվրոյով դուրս է բերվել Իրան:Իսկ ուրբանիզացիայի գործոնի բարձրացմամբ, շատ թռչուններ էլ  հեռացել են, այդ թվում` սպիտակագլուխ անգղը, որն այստեղ չի կարողանում կեր […]

Հանրապետական կուսակցության անվամբ ԿԲ-ում հաշվեհամար է բացվել

ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու եւ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետական կուսակցության անվամբ բացվել է ՀՀ դրամով հետեւյալ հաշվեհամարը`103007300017: Henaran.am-ին հաղորդում են Հանրապետական կուսակցության լրատվական ծառայությունից

Դանակահարություն Երեւանի պետական համալսարանում. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, քիչ առաջ պետհամալսարանում դանակահարություն է եղել: Ըստ նախնական տեղեկությունների, հենց ճեմասրահում, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի Ալիկ Ղարիբյանին պատկանող պատճենահանման կետի աշխատողները դանակահարել են 3 ուսանողի, որոնցից մեկի  վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ապրիլի 3-ին, ժամը 14.10-ին,  հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում  ահազանգ է ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով […]

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան: Այցի ընթացքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ  Սամվել Նիկոյանը: Ապրիլի 4-ին տեղի կունենան Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս: Էրկկի Տուոմիոյան կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ եւ բուլղար ժողովուրդների միջեւ պատմական խոր արմատներ ունեցող ջերմ, բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու համար: Բուլղարիայի վարչապետը նշել է, որ այցի օրերին ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ […]

Է.Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանի պաշտոնակատարի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 3-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ: Երկուստեք բարձր գնահատելով հազարամյակների ընդհանուր պատմություն  ու քաղաքակրթական նվաճումներ ունեցող բարեկամ  ժողովուրդների բարձր մակարդակի հարաբերությունները` կողմերը համոզմունք հայտնեցին, որ հետայսու  տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերն ու փոխգործակցությունը երկու երկրների միջեւ էլ ավելի կամրապնդվեն: Տիկին Վասիլիկի Դիկոպուլուն արձանագրեց, որ հատկապես վերջին […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`ապրիլի 4-6-ը, 7-ի եւ 8-ի գիշերները սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 7-ի եւ 8-ի ցերեկները շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ, 7-ին եւ 8-ին առանձին վայրերում ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 4-8-ին աստիճանաբար կբարձանա ընդհանուր առմամբ  4-7 աստիճանով: Երեւանում`ապրիլի 4-6-ը, 7-ի եւ 8-ի գիշերները  սպասվում է  առանց տեղումների եղանակ: 7-ի եւ 8-ի ցերեկները սպասվում է անձրեւ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Շիրակի մարզում պայթեցման աշխատանքներ են իրականացվում

Ապրիլի 3-ին վերսկսվել են Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում պայթեցման միջոցով ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները: Այս պահի դրությամբ իրականացվել է 2 պայթյուն. կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ Շիրակի ՄՓՎ եւ հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ Շիրակի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Սարիբեկյանը: Պայթեցման աշխատանքները […]

Օվիրի պետը չի բացառում, որ ընտրացուցակներում լինեն մահացած անվանիներ

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, որ վարչությունը գործող կարգի համաձայն տարեկան 2 անգամ չի ճշտել ընտրողների ռեգիստրը: “Բացարձակ սուտ է, սահամանված կարգով, հուլիսին եւ նոյեմբերին ճշտումներ արվել են, եւ ընտրություններից 45 օր առաջ էլ ճշգրտվում է ըստ համայնքների եւ ընտրական տեղամասերի: Եթե չաշխատեինք, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի