Պարոն վարչապետ, ձեր իմունիտետը կորել է. ՀԱԿ-ը ԱԺ ամբիոնից քննադատում է կառավարությանը
“Երեկ ես մի րոպեի ընթացքում կարողացա այնպես անել, որ պարոն վարչապետը երեք սխալ թույլ տվեց”,-այսպես սկսեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը խորհրդարանում: Հիշեցնենք, ԱԺ-ն քննարկում է կառավարության ներկայացրած ծրագիրը ու ներկայացրեց իննսունականների արտագաղթի վիճակագրական տվյալներ:
“99-ից մինչեւ 2011 թթ. 930 հազարը Ադրբեջանից եկածներ էին , որ ՀՀ քաղաքացիություն չստացան, 275 հազարն աղետի գոտուց արտագաղթածներն էին: Դրանից հետո արտագաղթածների թիվը 530 հազար է, որից 290 հազարը Տիգրան Սարգսյանի օրոք է եղել”,-ներկայացրեց Արամ Մանուկյանն ու հավելեց, թե պատերազմի եւ աղետի գոտու արտագաղթը վերագրվում է իշխանությանը, որի մասը, ի դեպ, եղել է նաեւ Տիգրան Սարգսյանը:
Երկրորդ սխալն, ըստ Արամ Մանուկյանի “հին սխալի վրա սխալ ավելացնելն” է: “Դու կառավարություն ես զարգացնում, թե հնի վրա սխալ ես ավելացնում: Ես որ լինեի երկրի ղեկավար, միայն դրա համար կպատժեի վարչապետին”,-ասաց Արամ Մանուկյանն ու ներկայացրեց վարչապետի` իր կողմից արձանագրած երրորդ սխալը` արտագաղթի վերաբերյալ վարչապետի կողմից մամուլով արված հայտարարությունը:
“Ես կարող եմ վարչապետի ասածի վերաբերյալ ձայնային տեքստը հրապարակել: Պարոն վարչապետ, մենք ասում էինք, որ Ձեզ համար դժվար է լինելու պատասխանաել մեր հարցերին: Մի քիչ Ձեր իմունիտետը կորել է , երեւի լուրջ ընդդիմախոսներ չեք ունեցել”,-Տիգրան Սարգսյանին դիմեց Արամ Մանուկյանը: