19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արգամիչին չե՞ն ուզում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի,  Հանրապետության օրվա առիթով Սարդարապատում կազմակերպված տոնակատարությանը չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը: “Պարզվում է՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ հրավիրված չեն եղել տոնակատարությանը: Հրավիրող կողմը եղել է ՀՀ կառավարությունը: ՀՀԿ-ականները կատակում էին, որ կառավարությունը դեռ հույս ունի, որ Սերժ Սարգսյանը մինչեւ մայիսի 30-ը կփոշմանի ու Աբրահամյանին ԱԺ նախագահ չի առաջարկի”,-ենթադրում է թերթը:

Տարոն Մարգարյանի մեկնաբանությունը` Փակ շուկայի շուրջ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Ֆեյսբուք”-ի  իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակին` նշել է, որ շուկայում շինարարական թույլտվություն իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել։ “Հարգելի համաքաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաեւ իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում […]

Նորատուսցիները Հարսնաքարում էին

Գեղարքունիքի Նորատուս գյուղի համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը գյուղի երեք դպրոցներն  ավարտած 95 շրջանավարտներին, նրանց ծնողներին եւ մանկավարժներին հրավիրել էր մայրաքաղաքի “Հարսնաքար” ռեստորան: Գյուղապետի խոսքով, “ ամենալավ նվերը քեֆ անելն է”, խմելը, պարելը, որը չի մոռացվի: Ի դեպ,  գյուղապետը Հանրապետական չի, բայց ՀՀԿ-ի համակիրներից է:

ՀՀԿ-ն շարունակելու է աշխատել. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ մամլո քարտուղար,  Ազգային Ժողովի փոխոսնակ Է. Շարմազանովը Սարդարապատում` լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ժամանակը ցույց կտա  արդյո՞ք ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանություն, թե գործելու է կառուցողական դաշտում: “Ես չեմ մեկնաբանում այլ քաղաքական ուժերի աշխատանքային ոճը: Նման հարցեր պետք է տալ ԲՀԿ-ին”,-ասել է նա` ավելացնելով, որ վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները կմնան ՀՀԿ հայեցողության ներքո, […]

Թբիլիսիում կայացել է Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված ավանդական Վարդատոնը

Մայիսի 27-ին Թբիլիսիի Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Վարդատոնի հանդիսավոր ավանդական արարողությունը: Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Ս.Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որից հետո եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին տեղի է ունեցել հիշատակի մաղթանքի արարողությունը: Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` ՀՀ մշակույթի նախարարության, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ […]

Անհայտ կորածը ջրախեղդ է եղել

Երկու օր առաջ տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, անհայտ կորած` 1956 թ. ծնված Օնիկ Բադալյանը , հնարավոր է խեղդվել  է Գավառագետի Գավառ-Նորատուս հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ջրափրկարարները Գավառագետից դուրս են բերել Օ. Բադալյանի դին:

Ապագա նախագահը մարիխուանայի սիրահարների “բանդա” է ղեկավարել

Ամերիկացի լրագրող Դեյվիդ Մարանիսի “Բարաք Օբամա. պատմություն” գրքից համացանցում հայտնված հատվածները բուռն քննարկման առիթ են դարձել: Գիրքն ամբողջությամբ կհրատարակվի հունիսին: Եթե հավատանք գրքի հեղինակին, ապա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դպրոցական բարձր դասարաններում մեծ հաջողություն ուներ համադասարանցիների մոտ, քանի որ մարիխուանայի սիրահարների “բանդայի” ղեկավարն էր: 1995-ից գրված ինքնակենսագրությունում Օբաման խոստովանում է, որ երիտասարդ տարիներին հաճախակի է […]

Առանց տեղումների եղանակ

Եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Այս գիշեր ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա 2րդ կեսին առանձին շրջաններում հնարավոր են կարճատեւ անձրեւներ: Հնարավոր է նաեւ ամպրոպ, քամի 18-20մ/վրկ, կարկուտի փոքր հավանականություն կա հյուսիսային շրջաններում` երեկոյան: Ընդհանուր առմամբ առատ տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա 1-3 աստիճանով: Երեւանում մայիսի 29-ին առավոտյան պարզ, օրվա 2րդ կեսին […]

Բախում Փակ շուկայի համար. բողոքում են բողոքողների դեմ/վիդեո/

Փակ շուկայի պահպանության կողմ արտահայտվող քաղաքացիներն այսօր հանդիպել են  նաեւ շուկայի մերձակայքում ապրող բնակիչների հետ: Վերջիններս չափազանց դժգոհ էին, որ քաղաքացիների մի խումբ բողոքում է շուկան քանդելու դեմ: Նրանց խոսքով` իրենց կենցաղը տարիներ շարունակ անտանելի է դարձել շուկայի գոյությամբ պայմանավորված աղտոտության պատճառով: Եւ հիմա նրանք կողմ են, որ շուկան քանդելու արդյունքում թեկուզեւ սուպերմարկետ կառուցվի, միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված