«Չենք լռելու»-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին. Անիի ավերակների խայտառակ վիճակի մասին ֆիլմը` վաղը
Վաղը՝ ժամը 12:00-ին , «Չենք լռելու»-ի YouTube-ի ալիքում (www.youtube.com/chenqlrelu) տեղի կունենա ,, Չենք լռելու՛՛ նախաձեռնության կողմից պատրաստված «Անի. նեղացնել ավերակների թագուհուն»վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան` հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արեւմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում:
Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների քար լռության պայմաններում:
Նախաձեռնության անդամները նկարահանած կադրերը կից գրության հետ միասին այսօր ուղարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման ուղղությամբ: