15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դաշնակցականներից “խլո՞ւմ” են

Երեկ Կապանում տեղի ունեցած ՀՀԿ տարածքային խորհրդի նիստում որոշվել է սեպտեմբերի 9-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել եւ պաշտպանել “Հայփոստի” Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը:

Նշենք, որ արդեն 4 տարի է Կապանը ղեկավարում է ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը:

Վերջինս հանրապետության միակ դաշնակցական քաղաքապետն է: Աթայանը 2008թ. հաղթել է Կապանի գործող քաղաքապետ, հանրապետական Արմեն Կարապետյանին:

Մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին լավ է բնութագրել նոր թեկնածուին եւ ասել է, որ ընդունելի կերպար է: Երբ նրան հարցրել են, որ անցած անգամ էլ հանրապետականները “կպած գործ արեցին”, բայց պարտվեց, մարզպետը ակնարկել է, որ “ժամանակները փոխվել են”:

“Հետո էն ժամանակ Արմենն էր, հիմա Աշոտն ա: Համ էլ 4 տարի առաջ Մաքսիմ Անուշավանիչը մեզ հետ չէր/Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն-խմբ./”,-ասել  է Սյունիքի մարզպետը:

Henaran.am-ի տեղեկություններով սակայն դաշնակցականները մարտական են տրամադրված եւ ամենեւին մտադիր չեն զիջելու քաղաքապետի աթոռը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքում սկսվել է “դաբրո”-ների խառը ժամանակը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ