Եգիպտահայերը՝ փոքրաթիվ, սակայն վճռական
Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից: Առաջնորդ հայրը` ի դեմս Թեմական Խորհրդի, ինձ հրավիրել էր ելույթ ունենալու որպես գլխավոր բանախոս Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հուշատոնին: Որոշ մտավախությամբ ընդունեցի Եգիպտոս ուղեւորվելու այդ հրավերը` նկատի ունենալով խառնաշփոթ իրավիճակը նախագահ Հոսնի Մուբարաքի 30 տարվա բռնապետական իշխանությունը տապալվելուց հետո: Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը ինձ վստահեցրեց, որ երկրում խաղաղ մթնոլորտ է եւ որ համայնքն անհամբեր սպասում է իմ այցին, քանի որ նրանք հետեւում են տեղի հայկական թերթերում հրատարակվող իմ հոդվածներին: Կահիրե ժամանելուն պես այցելեցի Առաջնորդարան եւ Հայաստանի դեսպանատուն, որտեղ […]





































