13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սոս Սարգսյանը կոչ է արել ռուսներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել /վիդեո/

ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ, մշակութային գործիչ Սոս Սարգսյանը  “ТВ3В” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել ռուս օրենսդիրներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, հաղորդում է “Երկրամասը”:

Դիմելով ռուսներին` Սոս Սարգսյանը նշում է, որ մենք արդեն ավելի քան 3 դար Ռուսաստանի հետ ենք: “Հայերը միշտ հավատարմորեն ծառայել են ռուս հասարակությանը, ռուսական բանակին…կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, եթե Ռուսաստանը նման օրենք ընդունի: Դա ավելի կամրապնդի մեր ազգերի հարազատությունը: Դա խնդրանք չէ, դա ձեր պարտքն է` արդարացիորեն վերաբերվել այն անհավանական վայրենությանը, որ կատարել են թուրքերը”,-ռուսներին է դիմել տաղանդավոր դերասանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ