05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայրապետյանը բացակայում էր, նրա անունից ընկերը խոսեց….

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն երեքշաբթի չի մասնակցել ԱԺ արտահերթ նիստին: Փոխարենը նրա ընկերն ու գործընկեր Սամվել Ալեքսանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայրապետյանին պատկանող  “Հարսնաքար” ռեստորանի անվտանգության աշխատակիցները ծեեծել են  բուժծառայության երեք աշխատակիցի: Նրանք  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ Վահե Ավետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

“Հայրապետյանն  ի՞նչ մեղավոր ա, որ իրա աշխատողները տենց բան են արել: Արել են՝ վատ բան են արել, օրենքով կպատժվեն”,-ասել է գործարար պատգամավոր Ալեքսանյանը:

Նա հեռախոսով խոսել է Ռուբեն Հայրապետյանի հետ եւ սել է, որ “շատ ուժեղ ջղայնացած է դեպքի համար”: Ալեքսանյանի  խոսքով՝ աշխատանքից ազատվել են դեպքի մասնակից բոլոր աշխատողները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ