15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրապետությունում անորակ բաղադրությամբ դեղերի վաճառքը բացառվո՞ւմ է

 

Կասկածելի դեղերը բացահայտելու համար Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը մշտադիտարկումներ է իրականացնում, այսօր լրագրղների հետ հանդիպմանը հավաստիացրեց   միության տնօրեն Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ եթե անգամ դաշտը վերահսկվում է՝դեղորայքային թունավորումների դեպքերն իսպառ բացառելն անհնար է:

՛՛ Ներմուծողներն էլ, արտադրողներն էլ փորձում են դեղի ժամկետի ավարտին մի քանի ամիս մնալու դեպքում այն դուրս բերել վաճառքից՛՛,- հավաստիացրեց   Զաքարյանը:’Վերջին 2 տարում դեռ չի եղել դեպք, որ դեղի որակի պատճառով մարդիկ թունավորվեն’-հայտարարեց Սամվել Զաքարյանը: Նա կոչ արեց, որպեսզի լրագրողները նման դեպքերում ավելի ուշադիր լինեն:  :

Դեղորայքի շուկայում գների մեծ տարբերություններ չկան, իսկ  որոշ դեղերի գնաճն ու ուրիշների գնանկումը  բանախոսը պայմանավորեց դեղերի սեզոնայնությամբ:

Ընդգծելով, որ ըստ օրենքի՝ ժամկետանց դեղերը պետք է ոչնչացվեն, Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահը մանրամասնեց՝ դրանք փաթեթավորվում են, տրվում Էջմիածնում գործող հատուկ կազմակերպությանը: Դեղերը ոչնչացվում են այրելու, փաթեթավորելու եւ թաղելու միջոցով:

Կարծիք հայտնելով, որ այժմ   շատ հեշտ է դեղատուն բացելու  լիցենզիա ստանալ եւ աշխատել, փորձագետը նշեց, որ հենց դեղատունն էլ որոշում է` ժամկետանց դեղեր վաճառվելո՞ւ են, թե ոչ: Ստացվում է, որ հազարավոր դրամներ վաստակելու համար հիվանդին ժամկետանց դեղ վաճառելը թողնվում է մարդու գիտակցությանը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների Ինչ վերաբերում է հանրապետությունում անորակ բաղադրությամբ դեղերի վաճառքին, ապա այն Սամվել Զաքարյանը  Զաքարյանը բացառեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ