Տարածաշրջանում գրանցվել է 3 եւ ավելի բալ ուժգնության 8 երկրաշարժ
Ս.թ. հունիսի 14-ից մինչեվ 20-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 18-ին 3 բալ եվ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցել Մարտունի քաղաքից 3 կմ հյուսիս-արեվելք եվ 3 կմ արեվելք:
Տարածաշրջանում. 3 բալ եվ ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Հունիսի 14-ին Թուրքիայի Բիթլիս քաղաքից 56 կմ հարավ-արեվելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 5 բալ: Հունիսի 15-ին Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 25 կմ հյուսիս-արեվմուտք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն: Հունիսի 16-ին 4-5 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Ախալքալակի քաղաքից 4 կմ հյուսիս-արեվելք եվ Թբիլիսի քաղաքից 34 կմ արեվմուտք: Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ 3 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Վրաստանի Ախալքալակի քաղաքից համապատասխանաբար` 3 կմ հյուսիս, 2 կմ հյուսիս-արեվելք եվ 7 կմ հարավ-արեվմուտք: Հունիսի 18-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Խոյ քաղաքից 53 կմ արեվմուտք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն:
Տարածաշրջանից դուրս. 6.0 եվ մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ, առաջինը տեղի է ունեցել հունիսի 16-ին Ֆիլիպինների Լուսոն կղզու ափամերձ տարածքում, երկրորդը` հունիսի 17-ին Ճապոնիայի Հոնսյու կղզուց 113 կմ արեվելք, երրորդը` հունիսի 19-ին Խաղաղ օվկիանոսում` Ալեուտյան կղզիների (Ալյասկա) հատվածում: Երկրաշարժերի հետեվանքով տուժածներ եվ ավերածություններ չկան:Այս մասին henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը: