17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ձեր մասնակցությունը ոչ մի վնաս չի բերի. Արամ Մանուկյանը Հովիկ Աբրահամյանին հանրահավաքի հրավիրեց

Քիչ առաջ խորհրդարանում կառավարության գործունեության ծրագրի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կառավարության ծրագիրը քննադատելուց հետո հայտարարեց, որ “ավազակապետության” դեմ պայքարելու են հանրահավաքների միջոցով եւ հիշեցրեց, որ ՀԱԿ-ը հունիսի 26-ին հերթական հանրահավաքն է անելու:

Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  դիմեց վերջինիս. “Պարոն Զուրաբյան, մենք մտածում էինք, որ էս ամբիոնը կօգտագործեք, նորից կոչ եք անում միտինգների”: Լեւոն Զուրաբյանի ելույթին հաջորդեց Արամ Մանուկյանի ելույթը: Վերջինս, մինչ ելույթին անցնելը, պատասխանեց Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը.

”Եկեք, չի խանգարի, Ձեր մասնակցությունը ոչ մի վնաս չի բերի”: Արամ Մանուկյանի երկար ելույթի վերջում, երբ ժամանակն արդեն սպառվում էր, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ինչ-որ բան ասաց  տեղից, ինչին Արամ Մանուկյանն արձագանքեց. ” Ասում էի, չէ՞, որ ձեզ համար դժվար է լինելու”:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միջամտեց եւ հնարավորություն տվեց Արամ Մանուկյանին շարունակելու ելույթը: ՀԱԿ պատգամավորի ժամանակն սպառվեց, եւ Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել բարձրախոսը: Այս հանգամանքն Արամ Մանուկյանի դժգոհությունն առաջացրեց:

“Դուք չեք որոշում, երբ եք ավարտելու: Կանոնակարգը թույլ չի տալիս: Ձայնը բարձրացնելով որեւէ հարց չի լուծվել մինչեւ այսօր: Թող որեւէ պատգամավոր ձայնը չբարձրացնի”,-վերջինիս դիմեց Հովիկ Աբրահամյանը եւ հանդուրժողականության կոչ արեց:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ