23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանը ծանր զրահատեխնիկա է կուտակել ադրբեջանական սահմանին . ИРИБ

Ռուսաստանն Ադրբեջանի սահմանի մոտ է ուղարկել ծանր զրահատեխնիկա, հաղորդում է իրանական տեղեկատվական “ИРИБ” գործակալությունը: Ըստ ստացված տեղեկությունների` Մախաչկալայի բնակիչները նկատել են, որ սահմանի ուղղությամբ զրահատեխնիկա է տեղափոխվում: Դաղստանի խորհրդարանի փոխխոսնակ Նիկոլայ Ալչիեւը ոչ միան  հաստատել է բնակիչների խոսքերը , այլեւ նշել, որ դա կատարվել է նախօրոք պլանավորված ծրագրի համաձայն: Գործակալությունը տեղեկացնում է, որ անցած շաբաթ […]

Ինքնասպանություն Գյումրիում. կինը կախվել է գլխաշորի միջոցով

Ինքնասպանության դեպք է գրանցվել Գյումրիում: 50-ամյա Լարիսա Կարապետի Պապիկյանը գլխաշորով կախվել է Շիրվանզադե փողոցի 85 հասցեում գտնվող իր տան ցախանոցում: Փաստի առթիվ Գյումրիի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Մարկ Սաղաթելյանը կոնքազդրային հոդի վիրահատության է ենթարկվել

Այսօր  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային համալիրում երեկ ավտովթարի ենթարկված շոումեն Մարկ Սաղաթելյանը կոնքազդրային հոդի վիրահատության է ենթարկվել: Հիվանդանոցային համալիրից Henaran.am-ը տեղեկացավ, որ շոումենին վիրահատել է բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:  Վիրահատությունը հաջող է անցել: Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ավտովթարից տուժել էր նաեւ երգիչ Թաթա […]

Վերաքննիչ դատարանը բեկանեց

Երեկ Վերաքննիչ դատարանը, քննելով Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը,  որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Հիշեցնենք,որ  բողոքը  վերաբերում էր Սեւակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի եւ Արսեն Արտաշեսյանի դեմ քրեական գործ չհարուցելու քննիչի   որոշումը վերացնելուն : Վերը  նշված որոշման դեմ Նարեգ Հարթունյանի  կողմից բողոք էր ներկայացվել դատախազին այն վերացնելու խնդրանքով, սակայն դատախազի […]

7 օրում` 1500 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական […]

“Հարսնաքարում” դաժան ծեծի ենթարկված բժշկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Հունիսի 17-ին ՛՛Հարսնաքար՛՛  ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկներից  բժիշկ, ԼՈՌ բաժանմունքի ղեկավար Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրա առողջական վիճակում առայժմ որեւէ դրական տեղաշարժ չկա: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալից: Բժիշկն արդեն 6-րդ օրն է կոմայի մեջ է: Երիտասարդ բժկի շնչառությունն ու սրտի աշխատանքն ապահովում է […]

Փոխնախագահի միասեռական դուստրն ամուսնացել է իր ընկերուհու հետ

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք փոխնախագահ Դիք Չեյնիի դուստր Մերի Չեյնին ամուսնացել է իր ընկերուհու հետ: Նրա ընտրյալը` Հիզեր Պոուն է, որի հետ Մերին ապրում էր երկար տարիներ: Նրանք սկսել են հանդիպել 20 տարի առաջ: Զույգն ամուսնացել է Վաշինգտոնում, որտեղ վերջերս օրինական դարձան միասեռ ամուսնությունները: “Այժմ մենք օրինական ամուսնացած ենք` մեր առաջին հանդիպումից […]

Մինչ Սերժ Սարգսյանի ընտրվելը երկրի կեսն արդեն վաճառված էր. Chatham House

Աշխարհի ամենակարեւոր վերլուծական կենտրոններից մեկը` բրիտանական “Chatham House”-ը, հրապարակել է 2012-ի զեկույցը` “Երկար հրաժեշտ. Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վրա ռուսական մարող ազդեցությունը” վերնագրով, տեղեկացնում է “Երկրամասը”:  Զեկուցող Ջեյմս Նիքսի խոսքով` Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի անկախ երկրների վրա թուլանում է, եւ Ռուսաստանը մի շարք քայլեր է ձենարկում դա կանխելու համար”: “Հարավային Կովկասում […]

Անհավանական ճանապարհորդությունն արդեն իրական է

Արկածախնդիր ճանապարհորդները մոտ ապագայում` 2015-ին, բրիտանական մի ընկերության շնորհիվ հնարավորություն կունենան 500 հազար մղոն հեռավորությամբ ճանապարհորդություն կատարել, որը նախկինում անհավանական էր թվում: Մարդիկ կարող են արձակուրդ անցակցնել Լուսնի վրա: “Excalibur Almaz” մասնավոր տիեզերական ընկերությունը, որը գտնվում է Մեն կղզում, պատրաստ է սկսել տոմսերի վաճառքը` 100 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ: Երկրից Լուսին երթուղին կիրականացվի խորհրդային 2 […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 23-27-ը շրջանների զգալի մասում  գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին  կնվազի  2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում հունիսի  23-27-ը  գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի