23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մինչեւ ե՞րբ. կաթնամթերք արտադրողները կրկին խաբում են սպառողին

Սննդի անվատանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն այսօր կառավարության  նիստին հրապարակեց այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կաթնամթերք արտադրող կազմակերպություններում ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքները:

Ուսումնասիրվել  է կաթի եւ թթվասերի մեջ սոդայի /չի թույլատրվում/, բուսական յուղի չի /թույլատրվում/, կալիումի սորբատի` E 420 / չի թույլատրվում/ եւ կաթի փոշու առկայությունը/թույլատրելի է միայն այն դեպքու, երբ մակնշման մեջ առկայության մասին կա համապատասխան գրառում/:

Կաթից եւ թթվասերից կատարված նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքներով  11  կաթնամթերք արտադրող ընկերություններից 7-ի /“Թամարա-Անի”, “Բիոկաթ”, “Դուստր Մարիաննա”, “Աշտարակ կաթ”, “Մուլտի Ագրո”, “Արզնի կաթ”, “Թամարա”/ արտադրած հում կաթում սոդա է հայտնաբերվել:

Նշենք, որ կաթի մեջ սոդայի առկայությունը հնարավորություն է տալիս իջեցնել կաթի թթվայնությունը եւ ավելացնել կաթի պահպանման ժամկետները:

Ընկերությունների արտադրած թթվասերի մեջ կալիումի սորբատ չի հայտնաբերվել: Կաթի փոշի է հայտնաբերվել 3 տնտեսվարողների` ‘’Անի-Թամարա”-ի, “Դուստր Մարիաննա”-ի, “Մուլտի Ագրո”-ի արտադրած թթվասերի մեջ: Կաթի փոշու օգտագործումը, թեեւ թույլատրվում է, բայց տնտեսվարողը պարտավոր է մակնշում անել տուփի վրա: Մակնշում չի կատարել միայն “Մուլտի Ագրո”-ն: Իսկ բուսական յուղ հայտնաբերվել է միայն “Արզնի կաթ” ընկերության արտադրած թթվասերում:

Կառավարության նիստից հետո լրագրողներին Աբրամ Բախչագուլյանն ասաց, որ սպառողի առողջությանը սպառնացող վտանգի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող: Ստացվում է, որ սպառողներին խաբող ու թյուրիմացության մեջ գցող ընկերությունները տուգանվում են ընդամենը 300-500 հազար դրամով: Ընդ որում, 500 հազար դրամ տուգանքի են ենթարկվում այն ընկերությունները, որոնց արտադրած կաթնամթերքի օգտագործումը մարդու կյանքին եւ առողջությանը վնաս է հասցվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏՄՊՊՀ-ն էր իր հրապարակել էր իր ուսումնասիրության արդյունքները եւ արձանագրել աննախադեպ չարաշահումներ ”Աշտարակ կաթ”, “Դուստր Մարիաննա” և “Անի կաթ” ընկերությունների կողմից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ