02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխի հայտարարությունը

Սեպտեմբերի 5-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխը Ռամիլ Սաֆարովի դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

“Որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ- Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների (ԽՀՀ) պատվիրակության ղեկավար, իմ խորը մտահոգությունն եմ արտահայտում Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում, 2004 թ. դաժանորեն սպանելու համար:

Տարիներ ի վեր, խորհրդարանական երկխոսության միջոցով, իսկ վերջին շրջանում նաեւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Հանձնաժողովի անդամները կրկնապատկել են իրենց ջանքերը` նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավմանը:

Ավելին, օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը, մենք ինտենսիվացրել ենք կապերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ` հույսով, որ այն կնպաստի տարածաշրջանային լարվածության թուլացմանը, կխրախուսի վերահաշտեցումը եւ կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կենսունակ լուծում գտնելուն:

Հանձնաժողովն իր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին հստակորեն ներկայացրել է իր մոտեցումները, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, օրենքի գերակայությունը եւ Եվրոպական արժեքները պետք է կազմեն եվրոպական ինտեգրման ձգտումների անկյունաքարը: Այս համատեքստում, պրն. Ալիեւի որոշումը պետք է դիտել իբրեւ արդարադատության ընթացակարգերի վտանգավոր եւ սխալ կիրառում:

Կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին` ի ցույց դնելու իրենց հանձնառությունը վերոնշյալ արժեքներին եւ մեծապես խրախուսում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին շարունակելու ներգրավվածությունը հաշտեցման գործընթացում”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ