Դաժան սպանություն. երեխան 8 ժամ թաքնվել է մոր դիակի տակ
Ֆրանսիայում` զբոսաշրջիկների համար հայտնի վայր համարվող Անսի լճի մոտ, դաժան սպանություն է տեղի ունեցել: Հանցագործները սպանել են 4 մեծահասակների, իսկ սպանության վայրում ոստիկանները գտել են 2 աղջիկների` 4 եւ 8 տարեկան: Վերջինս` ծանր վնասվածքներ է ունեցել, հաղորդում է “Daily mail”-ը:
Հանցագործության զոհն են դարձել 2 կին եւ 2 տղամարդ: Նրանց դիակները հայտնաբերվել են բրիտանական համարներով “BMW” ավտոմեքենայի մեջ: Մեքենայի կողքին հայտնաբերվել է հեծանվորդի դիակ, ով, ամենայն հավանականությամբ, անցնելիս է եղել մեքենայի կողքով եւ պատահական զոհ է դարձել: Նրա կողքին 8 տարեկան աղջնակն է ընկած եղել` 3 հրազենային կրակոցներով: Երեխային ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել:
4-ամյա երեխային հաջողվել է թաքնվել հանցագործներից մոր ոտքերի տակ: Մեքենայից դիակները հանելու ողջ ընթացքում նա լուռ նստած է եղել: Սպանության պահին նա լսել է ճիչերը եւ կրակոցները, սակայն ոստիկաններին ոչինչ չի կարողացել ասել: Երեխային գտել են սպանությունից 8 ժամ անց:
Քննիչները դիտարկում են մի քանի տարբերակներ, որոնցից ամենահավանականն այն է, որ սպանությունը պրոֆեսիոնալ վարձու մարդասպան է կատարել, ինչի մասին վկայում է սպանության դաժանությունը: