15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը պետք է նոր դիվանագիտական դոկտրինա մշակի. Դավիթ Հակոբյան

Այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը, ՀՀ գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը դա որակեց էքսպոզիցիա։ Նրա գնահատմամբ՝ սա դաս եղավ Հայաստանի համար։

“ Այս դասերից պետք է օգտվեն հատկապես արևմտյան, ամերիկյան ժողովրդավարության լակեյները։ Վայնասուն բարձրացնել ինչ-որ մի թուրքի էքստրադիցիայի դեմ, դատապարտել՝ կեղծ, պետք չէ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի արտահանձնման մասին, ասել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Գլխավոր մարքսիստի խոսքոպետք է ստեղծել նոր դիվանագիտական դոկտրինա: “Պառլամենտը վայնասուն բարձրացնելու փոխարեն պետք է հայտարարեր նոր դոկտրինա։ Կարծում եմ` այս հարցը բանակցային գործընթացի մաս լինել չի կարող, իսկ յոթ համայնքների հարցը պետք է լուծել ռազմական գործողությունների միջոցով” ,-ասել է նա: Դավիթ Հակոբյանի խոսքովեթե եվրոպական պետությունները բանակցություններ պահանջեն, ապա բանակցային սեղանի շուրջ պետք է նստի ԼՂՀ-ն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ