15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զոլյանին ներկայացրեցին որպես Վ.Բրյուսովի համալսարանի ռեկտոր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրեն Զոլյանը խոսեց բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ասուլիսի վարողը ներկայացրեց նրան որպես Վ.Բրյուսովի անվ. Լեզվաբանական համալսարանի ռեկտոր եւ Հանրային Խորհրդի անդամ: Ս.Զոլյանը շնորհակալություն հայտնեց իրեն այդպես ներկայացնելու համար, ներկայացնելով այն իրավական հիմքերը, որոնք, ըստ Զոլյանի, “ապացուցում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գործողությունների անօրինական հիմքերը”: Զոլյանը խոսեց համալսարանական ինքնավարության […]

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.484.003

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի    6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Այսպես. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է`         2.484.003, որից – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու […]

Պատրաստվել է ցած նետվել ‘Հաղթանակ’ կամրջից

Մայիսի 4-ին, ժամը 21.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ “Հաղթանակ” կամրջից պատրաստվում է ցած նետվել մոտ 30 տարեկան տղամարդ: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն էր ցանկանում կատարել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Էդգար Մկրտչյանը: Փրկարարները Է. Մկրտչյանիին տեղափոխել են կենտրոնի ոստիկանության բաժին: Henaran.am-ին […]

Ֆրանսիայի հայ համայնքը հակված է աջակցել Սարկոզիին

Թուրքական “Hurriyet Daily News”-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի հայերը պատրաստվում են մայիսի 6-ին  կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում քվեարկել գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին: Ֆրանսիայւմ հայազգի լրագրող Գարո Յալիկը պարբերականին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացման հարցում Օլանդը վստահություն չի ներշնչում, քանի որ նրա խմբակցությունը որեւէ կերպ ցույց չի տալիս իր աջակցությունն այդ […]

76 տուժածից 25-ը վերակենդանացման բաժանմունքներում են

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  հոսպիտալացված 154 քաղաքացիներից 76-ը մայիսի 5-ին` ժամը 08.30-ի դրությամբ դեռեւս  գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում: Մուրացան բժշկական կենտրոն են տեղափոխվել՝ Հովասափյան Քրիստինե՝ (1995 թ.) միջին ծանրության Զալումյան Մարիամ՝ (18 տ. 1994 թ.) դուրս է գրվել Արսենյան Ալվինա՝ (4 տ. […]

“Լռության օրվա” խորհուրդը. Առավոտ

 “Առավոտ” օրաթերթը իր խմբագրականում անդրադարձել է մայիսի 5-ի “լռության օրվան”: “Հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները` ընտրություններից առաջ լռության օր հայտարարելն այնքան էլ իմաստալից չէ: Նախ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լռել սոցիալական ցանցերում, եւ արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է վերահսկել եւ արգելակել կարգավիճակներ եւ մեկնաբանություններ գրելը, ասենք, “Ֆեյսբուքում”: Երկրորդ` քարոզչության եւ “չքարոզչության” սահմանագիծը բավականին […]

Սրճարանի ծեծկռտուքը քաղաքական չի եղել. Ժողովուրդ

Մայիսի 3-ին, ըստ նախնական տեղեկությունների, Արարատի մարզի Մասիս քաղաքի “Եվրո+” սրճարանում երկու քաղաքական ուժերի միջեւ տեղի է ունեցել բախում: Համաձայն շրջանառվող լուրերի` միջադեպի ընթացքում լսվել են կրակոցներ, մասնակիցներից մեկը` Կարեն Տ.-ն, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի “Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոց: Այս մասին գրում է “ժողվուրդ”-ը, որի թղթակիցը եղել է  դեպքի վայրում: Բնակիչների հետ զրույցից պարզվել է, […]

“Փուչիկները փչողի մամային, պապային ու հորքուրին փչեմ գազով”

Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած միջադեպը քննարկումների առիթ է տվել սոցիական կայքերում: Հիշեցնենք, որ  տեղի ունեցած համերգի ժամանակ գազով լի փուչիկներ են պայթել: Արդյունքում մարդիկ են տուժել: Տարբեր վարկածներ են շրջանառվում, թերեւս մեկը, որ փուչիկների մեջ մեթան չի լցվել, այլ սովորական գազով: Միջադեպը քաղաքական շահարկումների առիթ տվեց: Օգտատերերից մեկը առաջարկում է մի քանի ժամ համբերել: […]

28-ը վերակենդանացման բաժանմունքում, 63-ը դուրս են գրվել

Մայիսի 4-ի երեկոյան մայրաքաղաքի բժշկական հաստատություններ է դիմել 154 տուժած քաղաքացի: Henaran.am-ին փոխանցում են առողջապահության նախարարությունից: Մայիսի 5-ի գիշերվա ժամը մեկի դրությամբ մայրաքաղաքի բժշկական կենտրոններում 98 հիվանդ է գտնվում, որոնցից 28-ը` վերակենդանացման բաժամունքներում: Հոսպիտալացված հիվանդներից 63-ը դուրս են գրվել: Վերակենդանացման բաժամունքներում գտնվողների առողջական վիճակը գնահատվում է միջին և ծանր: Բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: […]

Աղոթե՛նք տուժածների համար, մեղավորները կպատժվեն. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է. “Սիրելի՛ հայրենակիցներ, Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից: Իրավապահ մարմինները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի