08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանի հավաքականը Մալթայում է

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով մեկնեց Մալթա, որտեղ սեպտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով ժամը 22;00-ին Մալթայի ազգային հավաքականի հետ հանդիպմամբ կմեկնարկի 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի առաջին հանդիպումը:

Երեւան Մալթա թռիչքը տևել է  շուրջ հինգ ժամ, քանի որ վերալիցքավորման նպատակով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Բոդրում քաղաքի օդանավակայանում: Վալետայում Հայաստանի ազգային հավաքականին  դիմավորել է հայ երկրապագուների խումբը: Մեր ազգային ընտրանին հանգրվանել է “Կորինտիա Փալաս” հյուրանցում:

Այսօր երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը “Տա Կալի” մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ