15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

DDoS հարձակում հայկական ցանցի վրա. ադրբեջանցիները կրկին դիմեցին փողի օգնությանը

Հայաստանի կիբեր-տարածքը թանկանոց DDoS հարձակման տակ է: Այս մասին “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում ահազանգում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ի պատասխան հայ հաքերներից ստացված հարվածների, ադրբեջանական կողմը օտարերկրյա հաքերային խմբի միջոցով զանգվածային հարձակում է սկսել հայկական ցանցի ուղղությամբ:

“Ադրբեջանցիները փող են տվել եւ դրսի հաքերական մեծ խումբ են վարձել, որոնք ուղղակի վարակված համակարգիչներից արգելափակման միջոցներ են գործադրում : Քանի որ իրենց  չհաջողվեց կոտրել հայկական կայքերը, պարզապես փողով արգելափակում են ընդհանուր ցանցը: Կայքերը կոտրված չեն, պարզապես  աղբով լցնում են ամբողջ կանալը, դրա համար  էլմենք չենք կարողանում միանալ սերվերին”,- Henaran.am-ի հետ զրույցում բացատրեց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետի խոսքով, այն կայքերը, որոնց հոսթինգը Հայաստանում է տեղադրված, ցանցի ծանրաբեռնվածության պատճառով դժվարությամբ են աշխատում:

Հարձակման տակ են armenpress.am, panorama.am, Lragir.am, Tert.am լրատվական կայքերը, վերջին երկուսն ընդհանրապես չեն աշխատում:

ՀՀ նախագահի president.am կայքը կարճ ժամանակով տեխնիկական խնդիրներ ուներ: Այս պահին արդեն կայքն անխափան աշխատում է:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, DDoS հարձակումը կարող է երկար տեւել, ինչպես ասում են` փողին մուննաթ, բայց ամեն ինչ շատ արագ վերականգնվում է, քանի որ անվտանգության համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած ադրբեջանցի ստահակի արտահանձնմանը եւ Ադրբեջանի նախագահի կողմից  նրան ներում շնորհելուն հաջորդեց հայ եւ ադրբեջանցի հաքերների “փոխհրաձգությունը“ : Անցած օրերի ընթացքում սկսվեց իսկական կիբեր-պատերազմ, որից մեր  մասնագետները պատվով դուրս եկան:

Հայ հաքերները կոտրեցին Ադրբեջանի նախագահի, մշակույթի եւ տուրիզմի, արդարադատության, կապի եւ տրանսպորտի նախարարությունների, պետական հեռուստաընկերության կայքերը, ինչպես նաեւ  ադրբեջանական առաջատար լրատվականների` Vesti.az-ի, 1News. az-ի, Day.az-ի,  APA գործակալության եւ Trend .az-ի կայքերը: Ի պատասխան, ադրբեջանական հաքերներին հաջողվեց կոտրել քաղցկեղով տառապող երեխաների աջակցությամբ զբաղվող manuk.am  և  մանկատների աջակցման children.am  հայկական կայքերը: Ադրբեջանական արկածախնդիրներն այժմ փորձում են հակահարված տալ` դրսի մասնագետների միջոցով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ