09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկացի կոնգրեսականին

Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթոնին:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում, մասնավորապես` ռազմական կրթության և բարեփոխումների բնագավառներում, ընդգծել է ԱՄՆ կողմից տարածաշրջանի երկրներին ցուցաբերվող հավասարկշռված մոտեցման անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը` ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է ՀՀ պաշտպանության նախարարի դիրքորոշումները փոխանցել ԱՄՆ Կոնգրեսին:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Henaran.am-ին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ