07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը քիչ առաջ հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրությունները կանցկացվեն ժամը 11:30-ից 12:30-ը` ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում: “Կողմ քվեարկողները ջնջում են “դեմ”-ը, դեմ քվեսրկողները` “ կողմ”-ը”,-պատգամավորներին հիշեցրեց նա: Նշենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը չի մասնակցի ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ` փոխնախագահների ընտրությանը:

29-ամյա երիտասարդը սպանել է 85-ամյա հարեւանին

Ըստ ոստիկանության. մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով եւ խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ եւ Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների […]

Գուրգեն Արսենյանը Հովիկ Աբրահամյանից երաշխիք ուզեց

Աժ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանի ելույթից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը ձայն խնդրեց եւ նշեց, որ Հովիկ Աբրահամյանի ելույթի հետ կապված որեւէ  հարց չունի, սակայն լուրջ խնդիր է համարում ԱԺ քվեարկությունների գործող մեխանիզմը եւ պատգամավորների` միմյանց փոխարեն գրանցելու հանգամանքը: “Կարծում եմ՝ ճիշտ կլինի մենք այսօրվանից ստանանք Ձեր երաշխիքը առ այն, որ […]

Նախագահի թեկնածուն ուղղագրական սխալ է թույլ տվել

Բարաք Օբամայի հավանական մրցակից, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը iPhone-ների համար նախատեսված քարոզչական հավելվածում ուղղագրական սխալ է թույլ տվել: Հավելվածն սկսել են տարածել մայիսի 29-ից: Այն պարունակում է Ռոմնիի նախընտրական լոզունգները, որոնցից մեկում “Ամերիկա” բառը սխալ է գրված.  “Ավելի լավ Ամերիկա”` “A Better America” գրելու փոխարեն ստացվել է “A Better Amercia”: […]

Այսօր Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր ողջ աշխարհում նշում են Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը: Նախօրեին Առողջապահության միջազգային կազմկերպությունն ուշադրություն է հրավիրել նոր լրատվամիջոցների եւ ծխախոտային շուկայի “մահացու միասնությանը”, ինչը նպաստում է կանանց եւ աղջիկների ծխելուն Եվրոպայում, որտեղ ծխում է կանանց 22 տոկոսը: ԱՄԿ-ի տվյալներով`  կանանց ծխելու ցուցանիշն ամենաբարձրը հենց Եվրոպայում է: Այն դեպքում, երբ նախկինում ծխելը հիմնակնում տղամարդկանց մենաշնորհն էր, […]

Հովիկ Աբրահամյանը` ԱԺ միակ թեկնածու

Այս պահին խորհրդարանում ելույթ է ունենում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ով խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց որպես ԱԺ թեկնածու: Այլ խմբակցություններն իրենց թեկնածու չառաջադրեցին: ՛՛Շնորհակալ եմ ԱԺ նախագահի պաշտոնում իմ թեկանծությունը կրկին առաջադրելու համար: Նախ եւ առաջ երախտապարտ եմ ՀՀ նախագահին իր վստահության համար, երախտապարտության իմ խոսքն եմ ուղղում նաեւ իմ հարազատ կուսակցությունը […]

Սիրիացի ապստամբներն ալ-Ասադին վերջնագիր են ներկայացրել

Սիրիացի ապստամբները նախագահ Բաշար ալ-Ասադին 48 ժամ են տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրն իրականացնելու համար, հաղորդում է “Reuters”-ը: Իրենց պահանջները չկատարելու դեպքում ապստամբներն իրենց ազատ են հայտարարում բոլոր պարտականություններից: Ապստամբները հայտարարել են, որ մտադիր են պաշտպանել խաղաղ բնակիչներին եւ այն բնակավայրերը, որտեղ նրանք ապրում են: Անանի նախագիծը, որին սիրիական իշխանությունները պաշտոնապես […]

Մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են. ՀՀ նախագահը հաջողություն մաղթեց ԱԺ աշխատանքներին

ԱԺ հինգերորդ գումարման առաջին նստաշրջանը րոպեներ առաջ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո  հայտարարվեց բացված: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, մինչ ԱԺ նախագահի ընտրությունը, նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը` Մկրտիչ Մինասյանը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթ ունեցան  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց ԱԺ հինգերորդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն […]

Գիտնականները երիտասարդեցնող շոկոլադ են ստեղծել

Շոկոլադը դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Նման եզրակացության են եկել քեմբրիջյան գիտնականները: Նրանք մշակել են այնպիսի տեխնոլոգիա, որն օգնում է շոկոլադում պարունակվող եւ մաշկը թթվածնով հարստացնող` կակաոյի ֆլավանոլների կլանումն օրգանիզմի կողմից արագացնել, որը կարեւոր է ծերության գործընթացի դանդաղեցման համար: “Lycotec” ընկերության աշխատակիցները փոխել են շոկոլադի բաղադրությունը` ավելացնելով “Coco-Lycosome” նոր բաղադրիչը, որը կակաոյի մեջ ավելացնում է ֆլավանոլների […]

Հովհաննես Սահակյանը՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար

Թերթն անդրադառնում է երեկ կայացած ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերին` հիշեցնելով ԱԺ ղեկավար կազմի հայտնի թեկնածուներին: Թերթը նկատում է, որ ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել, թե ով կլինի Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղարը: Չնայած` թերթի հավաստի տեղեկություններով` ՀՀԿ պատգամավորներից մի քանիսի ինքնաբացարկի արդյունքում ՀՀԿ խմբակցությունում տեղ կգտնի նաև Հովհաննես Սահակյանը, ով էլ հենց կդառնա ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված