15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հումբոլդտի համալսարանում բացվեց Կոմիտասին նվիրված հուշատախտակ

Սեպտեմբերի 5-ին  Գերմանիայի Հումբոլդտի համալսարանում բացվեց Կոմիտասին նվիրված հուշատախտակ, որին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Նախարարը հիշեցրեց, որ մշակույթի նախարարությունը բավականին վաղ էր հայտարարել Կոմիտասին նվիրված հուշատախտակի ձևավորման և պատրաստման մրցույթը: Հայտ են ստացել 16 հեղինակներից: Հաղթող է ճանաչվել նկարիչ-դիզայներ Նարա Մենդելյանը:

Կոմիտասին նվիրված այս միջացառումը նախաձեռնել են երկու կողմերը համատեղ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայ դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը 1896 – 1899 թթ. ուսանել է Բեռլինի համալսարանում:

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` Կոմիտասի ստեղծագործությունը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կդառնա ուսումնասիրության առարկա՝ ընդգրկվելով տեղի երաժշտական կուրսերի ծրագրեի մեջ. “Հուսով եմ՝ դրական լուծում է ստանալու այս հարցը, որովհետև մենք ունենք համապատասխան հիմնավորումները”,-նշեց դեսպանը:

Հասյմիկ Պողոսյանի խոսքով` այս միջոցառման արդյունքում Կոմիտաս ուսումնասիրողների քանակը կշատանա. “Մենք քայլ առ քայլ առաջ կգնանք: Այստեղ բովանդակութուն կա, և մենք պետք է ակտիվ տարածենք և բերենք այն  ձևաչափին, որը մեզ պետք է:

Այս հուշատախտակը տարիներ շարունակ չէր ստացվում, իսկ այսօրվա այս բարենպաստ պայմանը նախ այս համալսարանի նախագահի՝ պարոն Օլբերթցի ներկայությունն է”,-նկատեց նախարարը:

Միջոցառումն ավարտվեց դաշնակահար Հայկ Մելիքյանի և «Գեղարդ» երգչախմբի կատարումներով (գեղ. ղեկ. Մհեր Նավոյան):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ