15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կոչ է անում զրկել Ադրբեջանին ռազմական օգնությունից

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելը  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով 2004-ին Բուդապեշտում սպանեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին:

“Ես ապշած եմ եւ սարսափահար, որ Ադրբեջանը ոչ միայն ողջունեց Սաֆարովի վերադարձը հայրենիք, այլ նաեւ ներում շնորհեց եւ դիմավորեց նրան որպես հերոսի: Այս ավելորդ սադրիչ քայլը վտանգի է ենթարկում 2 երկրների միջեւ հաստատված ‘փխրուն” խաղաղությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի կառավարության վստահելիությանը”,-նշել է Քերին:

Ամերիկայի Հայ Դատի Արեւելյան տարածաշրջանի գրասենյակի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը ողջունել է Քերիի հայտարարությունը` հայտարարելով. “Մենք միանում ենք ԱՊՀ տարածքում բնակվող բոլոր ամերիկահայերին եւ սենատոր Քերիին`  դատապարտելով Սաֆարովին ազատություն շնորհելը: Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատորին`  անարդարադատության դեմ իր սկզբունքային պայքարի համար եւ կոչ եք անում նրան ու նրա օրենսդիր ընկերներին հանուն խաղաղության զրկել Ադրբեջանին ԱՄՆ-ի տարամադրած ռազմական օգնությունից եւ փոխանցումներից”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ