13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազգային փոքրամասնությունների ղեկավարները կոչ են անում անպատիժ չթողնել դաժան հանցանքը

Այսօր` սեպտեմբերի 6-ին, համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային փոքրամասնությունների` եզդիների, ասորիների եւ հրեաների համայնքների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նրանք դատապարտում են Հունգարիայի կառավարության որոշումը, այն է` Ադրբեջանին հանձնել հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում  դաժանորեն սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել, որ հանցագործին Ադրբեջանին հանձնելով` իրենք նպաստում են նրա ազատությանը”:

Ասուլիսի բանախոսները` եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը, ասորիների ասոցացիայի ղեկավար Արսեն Միխայիլովը եւ հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, հայտնեցին, որ հայատյացություն եւ անհանդուրժողականություն սեմանող Ադրբեջանի հերթական այս քայլը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այդ երկիրը կապ չունի համամարդկային արժեքների հետ: Նրանք նշեցին, որ կարծես թե օրինաչափ է դարձել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումը լռությամբ ընդունել, մինչդեռ նման երեւույթների հանդեպ քաղաքակիրթ աշխարհի արձագանքն ավելի խիստ պիտի լինի:

Ազգային փոքրամասնությունների համայնքների  ղեկավարները կոչ արեցին ժողովրդավար բոլոր երկրներին եւ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին անպատիժ չթողնել ռասիստական հողի վրա կատարված հանցագործությունները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ