25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հաղթական արցունքներ` “Զվարթնոցում” տոն էր /վիդեո/

Երեւանի “Զվարթնոց” օդանավակայանում վայրէջք կատարեց նախագահական ինքնաթիռը, որով Ստամբուլից Հայաստան վերադարձան Շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամները: Նրանց դիմավորեցին զինվորական նվագախմբի քայլերգով, վանկարկումներով, դրոշներով ու ծափողջույններով: Մեր տղաներն իսկապես ավելիին են արժանի. նրանց հաջողվեց այնպես անել, որ հայությունն իրեն կրկին մի բռունցք` համախմբված եւ հզոր զգաց: “Զվարթնոցում” իսկական տոն էր` մարդիկ արտասվում էին … […]

Հունգարիայի օմբուդսմանը արդարադատության նախարարից պահանջել է Սաֆարովի արտահանձնման փաստաթղթերը

Մատե Սաբոն` Հունգարիայի հիմնական իրավունքների օմբուդսմանը ՄՏԻ- կենտրոնական հունգարական ինֆորմացիոն գործակալությանը հղած հաղորդագրության մեջ հայտնում է, որ օգտվելով իրեն` օրենքով ապահովված իրավունքից` պատասխան է սպասում հանրային եւ արդարադատության նախարար` Տիբոր Նավրաշիչիչ ՙարտահանձման նախապատրաստման, հունգարական կառավարության որոշումը հիմնավորող հանգամաքների, պատճառների, ադրբեջանական կառավարության կողմից տրված կոնկրետ գրավոր պարտավորությունների, ինչպես նաեւ արտահանձնումից անցած ժամանակաշրջանում կատարված կամ կատարման նախատեսվող […]

Շնորհակալ եմ, տղերք. անսահման ջերմություն եւ հպարտություն նախագահականում

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի […]

Հենրիխ Մխիթարյանը` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Euro-football.ru կայքը կազմել է օգոստոս ամսվա աշխարհի 5 լավագույն  ֆուտբոլիստների ցուցակը: Հայաստանի հավաքականի, Դոնեցկի “Շախտյորի” ֆուտբոլիստ Հենրիխ  Մխիթարյանն այս ցուցակում 3-րդն է: Ըստ կայքի, Դոնեցկի ակումբը կարող է հպարտանալ իր կարգավիճակով: Նրա կազմում հանդես է գալիս ֆուտբոլիստ, ով ընդգրկվել է լավագույն հնգյակի մեջ:  Կայքը գրում է, որ նրանց համար, դժվար է գնահատել Մխիթարյանի օգտակարությունը, բավական […]

Հայ մեծերը` երեւանյան նստարաններին

Շուտով երևանցիները հանարավորություն կունենան իրենց սիրելի հանճարներին տեսնել իրենց կողքին նստած: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նախագիծ կա, որով հայ մեծերին կարող ենք տեսնել նստարաններին “նստած”: “Դեռևս հստակ բան չկա, բայց նման նախագիծ նախատեսվում է”,-նշեց Գևորգյանը: Վարչության պետը ասաց, որ դեռ պարզ չէ, թե երբ պատրաստ կլինեն քանդակները: Երեւանի գլխավոր […]

Սիրիահայերի պահանջով “Արմավիա”-ն վերականգնել է Երեւան-Հալեպ չվերթը

“Արմավիա” միջազգային ավիաընկերությունը վերականգնել է դեպի Հալեպ  չվերթները: Այս մասին   Henaran.am-ին հաղորդում է  ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա  Ավետիսովան: Նանա Ավետիսովայի փոխանցմամբ, ընկերությունն այս որոշումը կայացրել է, սիրիահայերի պահանջով. “Իրենք չեն ուզում մնալ այստեղ, ասում են`  ավելի լավ է մենք այնտեղ ռմբակոծության տակ մնանք, քան թե այստեղ: Եթե մարդիկ ուզում են իրենց տները վերադառնալ, մենք ինչ […]

Ավագ դատախազին կաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազի սեպտեմբերի 6-ի  որոշմամբ հարուցվել է քրեական գործ` քաղաքացու կողմից փաստաթղթեր կեղծելու եւ դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազին կաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել  է, […]

Մոսկվայում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների տեղակալների հանդիպումը

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ: Փոխնախարարներ Քոչարյանն ու Դենիսովը քննարկեցին եւ ամփոփեցին նույն օրը հանդիպմանը նախորդած Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների արդյունքները, որոնք նվիրված են եղել երկու պետությունների համագործակցությանը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային […]

Կոտայքը նոր փոխմարզպետ ունի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարեն Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ Այս մասին Henaran.am-ին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը: 

Զանգել են ու ասել … ոստիկանապետի հրամանից զարմացած են

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Դանիելյանը, ոստիկանության Քաջարանի բաժնի պետ Գեւորգ Գասպարյանը: Հայաստանի թիվ 1 ոստիկանի նման որոշումը զարմացրել է աշխատանքից ազատվածներին: Նրանց պարզապես զանգահարել են կադրերի բաժնից եւ ասել, որ ազատված են աշխատանքից: Պատճառները հայտնի չեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի