15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մահացել է աշխարհահռչակ պլաստիկ վիրաբույժ Առնոլդ Ադամյանը

76 տարեկանում մահացել է հայազգի ակադեմիկոս, ռուսական պլաստիկ վիրաբուժության հիմնադիրներից մեկը` Առնոլդ Ադամյանը: Ադամյանն ավարտել է Երեւնաի Պետական Բժշկական Ինստիտուտը, որի 4-րդ կուրսում սովորելու տարիներից սկսել է ինքնուրույն սովորել վիրահատել: 1962-ից աշխատել է ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի Վիրաբուժության ինստիտուտում: 1971-ին Ադամյանը բժշկական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել: 1989-ին պրոֆեսոր է դարձել: 2005-ից Ռուսաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի […]

Ես ասում եմ` որոշեք առանց ինձ. Լեւոն Զուրաբյանը բոյկոտեց

Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը  սեփական նախաձեռնությամբ լրագրողների համար ճեպազրույց կազմակերպեց եւ հայտարարեց, որ հրաժարվում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հանձնաժողովների ձեւավորման աշխատանքին մասնակցություն ունենալ: ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, քաղաքական մեծամասնությունը հակված չէ կոմպրոմիսի : “Քանի որ կոմպրոմիսի գնալու որեւէ ցանկություն մեծամասնությունը չի ցուցաբերում, ես համարում եմ, որ իմ մասնակցությունն անիմաստ է […]

Իշխան Զաքարյանը քաղաքական հայտարարություններին չի պատասխանելու

Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը  քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ խորհրդարանում  ՎՊ 2011 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում հնչած քաղաքական գնահատակններին պատասխանել չի պատրաստվում: Իշխան Զաքարյանն ասաց, որ ինքը շատ լավ գիտի խորհրդարանը, եղել է պատգամավոր եւ գիտի, որ շատ հաճախ ԱԺ ամբիոնը օգտագործում են զուտ քաղաքական նպատակներով : “Շատ հաճախ այս ամբիոնից հնչած […]

Վթարի են ենթարկվել զինծառայողներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ “ԲՄՎ 316 A”  մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի: Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել եւ նույն օրը ժամը 16:10-ին  Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված […]

Պլանային դիտարկում Օմարում

         Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել հյուսիսային ուղղությամբ` Օմարի լեռնանցքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/ եւ նրա դաշտային օգնական Խրիստո […]

Շարմազանովը պատասխանում է Էրդողանին

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով, որ Ղարաբաղի հարցում Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան […]

Հունգարիայի արածը միջազգային ցինիկության եւ անբարոյականության դրսեւորում էր. Գ. Հարությունյան

“Ադրբեջանը եւ Թուրքիան գենոցիդոգեն ազգային  կազմավորումներ են: Այն, ինչը որոշակիորեն անվանում ենք միջազգային հանրություն, իրականում պայմանական հասկացություն է: Ադրբեջանի քայլն անակնկալ չէր, բայց անսպասելի էր եվրոպական երկրների արձագանքը: Հետեւաբար, իդեալներ պետք է ունենանք, բայց ոչ` պատրանքներ”,-նշեց  “Նորավանք”  հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` խոսելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած իրողությունների եւ ապագա հնարավոր զարգացումների մասին: Խոսելով ղարաբաղյան խնդրի […]

Իշխան Զաքարյանը ԱԺ է եկել “ռասկրուտկայի” համար. Նիկոլ Փաշինյան

“Ամենացնցող նորությունը, որ իմացանք ՎՊ հաշվետությունը լսելու եւ հարցուպատասխանի ժամանակ, այն էր որ ՎՊ –ն ինտերնետային կայք ունի: Տպավորությունն այնպիսին է, որ Իշխան Զաքարյանը ԱԺ է եկել այդ բարեբաստիկ լուրը ռասկրուտկա անելու”,-քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, խորհրդարանին ներկայացված ՎՊ 2011թ.  հաշվետվությանը ներկայացվել է մի փաստատթուղթ է, որում […]

՛՛Հարսնաքարի՛՛ գործով դատավարությունը՝ վաղը

Սեպտեմբերի 13-ին Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է ՛՛ Հարսնաքար՛՛ ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննությունը: Դատն ընթանալու է դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Դատն սկսվելու է 14:30: Ամբաստանյալի աթոռին են հայտնվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները եւ նրան պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրի աշխատակիցները:  

ԼՂՀ ճանաչման հարցը ԱԺ չպիտի տանել. Արման Մելիքյան

“Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այն պատճառով, որ ցանկություն չունի միայնակ լինել այդ ճանաչման հեղինակը”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, միաժամանակ նշելով, որ միայն այս պատճառով “չի կարելի չճանաչել ԼՂՀ անկախությունը”: Որպես օրինակ՝ նա հիշեց, թե ինչպես Թուրքիան ճանաչեց Հյուսիսային Կիպրոսի անկախությունը: Այդ ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի