“Freedom House”-ը մոռացե՞լ է Հայաստանի մասին
“Freedom House”-ը հրապարակել է իր հերթական զեկույցը` գնահատելով 47 երկրների ազատությունը համացանցում:
Ինչպես միշտ, երկրները դասակարգված են 3 խմբերում` ազատ, մասնակի ազատ եւ ոչ ազատ երկրներ, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:
Առաջին խմբի երկրների թվում են հայտնվել ԱՄՆ-ը , Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Արգենտինան, Ուկրաինան, Քենիան, Վրաստանը, Իտալիան, Ֆիլիպինները:
Մասնակի ազատ երկրների շարքում են Ռուսաստանը, Վենեսուելան, Զիմբաբվեն, Թուրքիան, Ադրբեջանը, Հորդանանը, Թունիսը, Հնդկաստանը, Մեքսիկան, Հարավային Կորեան, Ինդոնեզիան, Լիբիան:
Համացանցում ազատության ամենացածր գնահատականներն ունեն Վիետնամը, Բիրման, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Չինաստանը, Կուբան, Թայլանդը, Պակիստանը, Իրանը:
Զեկույցում Հայաստանի մասին հիշատակում չկա, սակայն նշվում է մի դեպքի մասին, երբ ոմն վրացուհի վնասել է ստորգետնյա մալուխը, ինչի հետեւանքով համացանցից զրկվել են ողջ Հայաստանն ու Վրաստանի մեծ մասը` ընդգծելով, որ Վրաստանում հեռահաղորդակցման կառուցվածքները բավականաչափ զարգացած չեն: