22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամարասի Արթուրը դիմում է մարտական ընկերոջը՝ Հայաստանի նախագահին. Առավոտ

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը` Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` անդրադառնալով տնտեսական խնդիրներին:

Նամակում, մասնավորապես, ասված է. “Ճիշտն ասած, սա չէ իմ երազած երկիրը: Որպես Ձեր մարտական ընկեր` անկեղծորեն հայտարարում եմ, որ Հայաստանում անհնարին է օրինական ճանապարհով, առանց վերաբերմունք ցույց տալու եւ գումար վերադարձնելու, [այսպես կոչված` “ատկատի”] բիզնես վարկ եւ նորմալ շահույթ ունենալ: Դրվածքն է այդպես, կամ պիտի լավ կապեր ունենաս վերեւներում, կամ էլ պիտի վերը նշված “ատկատը” տաս, որից հետո միայն կարող ես մտածել արտադրանքի մասին, որն էլ, իր հերթին, արդեն անորակ է, քանի որ այս ամենի հետեւանքով բարձրորակ արտադրանքից գրեթե շահույթ չի մնում:

Սա է պատճառը, որ գործարարին ձեռնտու է դրսից ներմուծել ամեն ինչը բարձր գներով, երկար ճանապարհածախսով, մի 10%-ը` “ատկատով”, մի 10-ն էլ` իրեն պահելով”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ