22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԿԳ նախարարը` բժշկականի նոր ռեկտորի մասին /վիդեո/

Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները կնշանակվեն  օգոստոս ամսին,  այսօր կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով, եթե այսօր հայտարարվի մրցույթ, այն կհամընկնի բուհի ամառային արձակուրդների հետ: Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է […]

Բաքուն փորձում է արդարանալ

Ադրբեջանի Միլի Մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը “Salam News”-ին հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած դիվերսիաները ծրագրվել եւ ղեկավարվել են Ռուսաստանի կողմից: Ինչպես գրում է “artsakhtoday.com”-ը, Բաքուն նախ որոշեց թաքցնել  ՀՀ զինված ուժերի կողմից կրած իր ռազմական անհաջողությունները, իսկ այնուհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել […]

ԱԺ պատգամավորի թիկնապահները մարդ են ծեծել

Անցած գիշեր “Հարսնաքար”-ում տեղի ունեցած միջադեպի առիթվ հարուցվել է քրեական գործ` Հայաստանի քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այլ մանրամասներ նա չհաղորդեց: Ըստ շրջանառվող լուրերի, […]

Զոռբաները տեղ չունեն ոստիկանությունում. Հայաստանի ոստիկանապետ /վիդեո/

Անցած շաբաթ, հրավիրված խորհրդակցությանը Հայաստանի ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը հորդորել է իր գործընկերներին վերջ տալ զոռբայությանը, վերացնել այն ապահովագրությանը, որ չեն ուզում նեղացնեն այս կամ այն կուսկացության, այս կամ այն բիզնեսմենի մարդկանց: “Մեզ շողոքորթող, ագահության հետեւից վազող ոստիկան պետք չի”,-ասել է Գասպարյանը: Մանրամասները` տեսանյութում:

Ընտրություններում հաղթել՝ չի նշանակում հանգստանալ դափնիների վրա. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության արտահերթ նիստում նշել է. Կարծում եմ` այստեղ ոչ ոք չի կասկածում, որ մենք` ձեզ հետ միասին, ծավալուն ու դժվարին աշխատանք ունենք անելու: Վստահության այն հսկայական վարկը, որ մենք ստացել ենք մեր ընտրողներից, կրկնապատկել է մեր պատասխանատվությունը: Նաև կարծում եմ, որ ոչ ոք չպետք է կասկածի այն վճռականությանն ու խստապահանջությանը, […]

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ Աժ առաջին նստաշրջանի ավարտից հետո. կառավարության նախաձեռնությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վարել է կառավարության արտահերթ նիստը: Մինչ նիստի օրակարգին անցնելը, Նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ և նշել, որ կառավարության նոր կազմում շարունակում է աշխատել նախկին նախարարների մի հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, ովքեր ունեն կառավարչական և կազմակերպչական բավարար աշխատանքային հմտություններ: Նիստի օրակարգի հարցերի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը […]

Փարիզում արտգործնախարարների հանդիպման գործառույթը նախագահների հանդիպման նախապատրաստությունն է եւ ոչ ավելին. Ա. Մանասյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից  ղարաբաղյան խնդրում  վճռական բեկում չի կարելի ակնկալել. այդ հանդիպումներն ունեն նախապատրաստողական գործառույթ, եւ այն  նախագահների հանդիպման նախապատրաստում կլինի: Այսօր  այդ մասին կարծիք հայտնեց  փիլիսոփայության դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: ՛՛ԼՂՀ-ն չի գրավել Ադրբեջանին պատկանող մի թիզ հող անգամ: Իսկ Ադրբեջանը բոլոր այդ սադրանքները պլանավորում է որոշակի իրադարձությունների համաժամանակյա իրականացման համար, […]

Մեկնարկել են Իրանի եւ “վեցնյակի” բանակցությունները

Մեկնարկել է Իրանի եւ “վեցնյակի” մոսկովյան հանդիպումը, հաղորդում է “РИА Новости”-ն: Բանակցությունները կընթանան ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլի միջեւ` իրանյան միջուկային ծրագրի  միջազգային միջնորդների մասնակցությամբ: Սպասվում է, որ առաջիկա 2 օրվա ընթացքում Մոսկվայում կքննարկվեն Իրանի միջուկային ծրագիրը եւ դրա լուծման ուղիները: Նիստերի ավարտից հետո տեղի կունենան […]

2012թ առաջին ակնկալիքը կառավարությունից` 7 տոկոս տնտեսական աճ /վիդե/

“Կարծում եմ՝ այստեղ ոչ ոք չի կասկածում , որ մենք ձեզ հետ միասին ծավալուն աշխատանք ունենք անելու”, -նախագահ Սերժ Սարգսյանը նորանշանակ կառավարության անդրանիկ նիստին, վարչապետի կողմից կառավարության ծրագրի ներկայացումից հետո, այսպես դիմեց կառավարության անդամներին: Սերժ Սարգսյանի խոսքով, այն հսկայական վստահությանը,  որն իշխանությունն ստացել է ժողովրդից ընտրությունների ընթացքում, կրկնապատկում է պատասխանատվությունը: ‘’Կոչ եմ անում տրամադրվել ծանր, […]

Գենետիկորեն փոփոխված ապրանքներ վտանգավորության իրական պատկերը՝ մասնագետի դիտարկմամբ

Վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկվում գենետիկորեն փոփոխված ապրանքների (ԳՓԱ) եւ նրանց վնասակարության հարցը: Հատկապես ուշագրավ է ԱՄՆ -ի եւ Եվրամիության միջեւ ծավալված սկանդալային բնույթ կրող վեճերը: Եվրոմիության դժգոհությունն են առաջացրել ԱՄՆ -ից ներմուծվող ԳՓԱ -ների ծավալների մեծացումը, որոնք, ի դեպ, ԱՄՆ-ում արգելված չեն եւ իրացվում են ներքին շուկայում: ԳՓԱ-ների եւ նրանցից պատրաստվող ապրանքատեսակների հիմնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի