Վահագն Չախալյանի օգտին արված ցույցերը իզուր են. փորձագետ
Հայ վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, դրանց մասին են վկայում հայ և վրացի պաշտոնյաների այցերը, Ազգային ժողվների համագործակցությունը և այլն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը: Հայ-վրացական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհասնեն, եթե վրաց իշխանությունները մեր հայրենակիցների խնդիրների լուծմանն ավելի ուշադրություն դարձնեն:
Բանախոսնը խոսեց նաև երեկ Վրաստանում հայերի կողմից կազմակերպված բողոքի ցույցի մասին, որով պահանջվում էր ազատ արձակել Ջավախահայ քաղբանտարկյալ Վահանգն Չախալյանին: Էրոյանցը հայտնեց, որ ցույցին մասնակցել են մեծ թվով հայեր: Նրանք իրենց կոչով դիմել են Վրաստանի նախագահին:
՛՛Չեմ կարծում, որ սա դրական ներդնում ունենա նրա ազատ արձակման գործում, քանի որ բազմիցս են եղել նման ցույցեր, սակայն ոչ մի արձագանք չի եղել՛՛,-ասաց փորձագետը, ապա հավելեց, որ այսօրինակ բողոքի ակցիաներն, ի վերջո, արդյունքի կհասնեն: