04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ազգի դավաճանը, օձը եւ գիրք կարդացողը…Վահրամ Սահակյան /վիդեո/

Գրող, սցենարիստ  Վահրամ Սահակյանը,  կգնդակահարեր ԱԺ բոլոր պատգամավորներին  Վերջինս օրեր առաջ պատռել է  անձնագիրն ու նետել Ազգային ժողովի  ուղղությամբ. “Անձնագիրս  նետել եմ  ԱԺ-ի գլխին: Եթե ուզենամ հեռանամ երկրից,առանց անձնագիր էլ կհեռանամ”: Անդրադառնալով “Հարսնաքարի” միջադեպին նշեց, որ “եթե  Գագիկ  Բեգլարյանին կարելի է մարդ ծեծել  ու հանգիստ ապրել,  երբ պատիժը  ներվում է, դրան կհաջորդի նույնատիպ երրորդ-չորրորդ դեպքը:  Եթե երկրում չկա պատիժ, ուրեմն ամեն ինչ կարելի է”: Վահրամ Սահակյանը, անդրադարձավ  երեք նախագահներին: Մանրամասները` տեսանյութում:  

Եգիպտոսի խորհրդարանը կրկին “անգործ” է մնացել

Եգիպտոսի Սահմանադրական դատարանն արգելել է կրկին վերականգնել երկրի խորհրդարանի աշխատանքը, որի կազմը ցրել էր 2012-ի հունիսին: Դատարանի տարածած հատարարության մեջ ասվում է, որ դատարանի բոլոր որոշումները պարտադիր են երկրի բոլոր համակարգերի համար, հաղորդում է “AFP”-ը: Սահմանադրական դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրել էր Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 8-ին: Նոր նախագահի որոշման համաձայն խորհրդարանը […]

6 ամսում 118 մարդ է զոհվել ՃՏՊ-ից

2012 թ. 6 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1066  պատահար. 118 մարդ  զոհվել է, 1556-ը՝  ստացել   տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ թվում՝ վրաերթի 329 դեպք, ինչի հետևանքով 36 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է  վրաերթի 93 դեպք, ինչի հետևանքով զոհվել է 6 երեխա, իսկ […]

Արման Վեզիրյանը չի բողոքում եւ պահանջ չունի Ռուբեն Հայրապետյանից

2012թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող “Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված “մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին: Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք […]

ՀՅԴ Գերագույն ժողովը վերահաստատել է ամբողջական իշխանափոխություն իրականացնելու ուղեգիծը

 ՀՅԴ մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել հուլիսի 5-8-ը  Լոռիում տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 17-րդ Գերագույն ժողովի կապակցությամբ: Հաղորդագրության  մեջ, մասնավորապես, ասվում է. ” ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8 Լոռիում գումարեց իր 17-րդ Գերագույն Ժողովը: Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները, Ժողովը […]

Դիպուկահարներին հանել շփման գծից. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

“Չի կարելի հասնել խաղաղության եւ վստահութան, երբ բնակչությունն անընդհատ վախենում է սեփական կյանքի համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ  գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը  “Turan” գործակալությանը տված հարցազրուցում` անդրադառնալով ղարաբաղյան խնդրին: Զանյերը համոզմունք է հայտնել, որ չնայած մի շարք հիասթափություների, բացի խաղաղ բանակցային գործընթացից այլ ուղի չի տեսնում հակամարտության կարգավորման համար: “Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարդկային […]

ԴԱՀԿ նախկին աշխատակցի դեմ գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`  ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնում  կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ԴԱՀԿ […]

Դրամ-դոլար փոխարժեքի տատանումները կհավասարակշռվեն. Թաթուլ Մանասերյան

Հուլիս ամսին դրամ-դոլար փոխարժեքի տատանումները կհավասարակշռվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա դիտարկմամբ, դրամի արժեւորմանը կնպաստեն գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում նկատվող աշխուժությունը: Արտաքին ազդակների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա էական չի լինի: Բանախոսը նշել է նաեւ, որ դրամ-դոլար տատանումները գնաճային ցնցումների հետ չպետք է խառնել: Տնտեսագետի խոսքով […]

Ինքնասպանության պատճառները շատ են

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում միակ սուիցիդոլոգ Կամո Վարդանյանի խոսքով, ինքնասպանությունը ի հայտ է եկել մարդկության առաջացման հետ եւ գոյություն ունի ինքնասպանության տարբեր տեսակներ: “Աշխարհում տարեկան ինքնասպանություն են կատարում մոտավորապես 1 միլիոն մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումներով՝ 2020 թվականին մոտ 1,53 միլիոն մարդ ինքնասպան կլինի, իսկ […]

ՀՀԿ-ն Արցախում հավաք է անում

Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ, օգոստոսի 24-26-ը Ստեփանակերտում կհրավիրվի հայկական քաղաքական կուսակցությունների առաջին կլոր սեղանը, որտեղ քննարկվելու են քաղաքական համակարգին ու ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: Անցկացվող  ֆորումի մասին  այսօր տեղեկացրեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ այս շաբաթ արդեն հրավերները կուղարկվեն քաղաքական ուժերին: Կլոր սեղանին հրավիրվելու են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական  կուսակցությունները՝ . համապատախանաբար 6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի