Մխիթարյանը` Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
Ուկրաինայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող, ըստ ‘Կոմադա’ պարբերականի, ճանաչվել է ‘Շախտյորի’ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Նա հավաքել է 19 միավոր և զգալիորեն առաջ է անցել երկրորդ տեղը գրաված Դնեպրոպետրովսկի ‘Դնեպրի’ կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկայից, ում ակտիվում ստացվել է ընդամենը 7 միավոր: Այս ամիս երրորդ հորիզոնականում են հայտնվել ‘Շախտյորիծծ մեկ այլ խաղացող Ալեքսանդր Կուչերը և ‘Դնեպրի’ ֆուտբոլիստ Ռուսլան Ռոտանը, որոնցից յուրաքանչյուրը հավաքել է 6 միավոր: Լավագույն հնգյակը եզրափակում են Օլեգ Գուսև (‘Դինամո’), Վիլիան (‘Շախտյոր’), Ֆերնանդինիո (‘Շախտյոր’), Մորաես (Դ.’Մետալուրգ’), Սերգեյ Նազարենկո (‘Դնեպր’), Դավիդ Օդոնկոր (‘Գովերլա’):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքական խաղացող Մխիթարյանը արդեն երկրորդ ամիսն է, որ դառնում է առաջնության լավագույն ֆուտբոլիստը”