28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն չի բոյկոտի ԱԺ նիստերը. Բիշարյան

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի կարծում, թե ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը: Այս մասին այսօր Հեղինե Բիշարյանն ասել է ԱԺ ճեպազրույցների ժամին:

Հեղինե Բիշարյանը նկատել է, որ խորհրդարանը բոյկոտ տեսել է դեռ 2003 թվականին, երբ “Դաշինք”-ը չմասնակցեց ԱԺ նիստերին, բայց բանակցություններ սկսվեցին եւ խնդիրը հարթվեց:

“Խորհրդարանական մյուս կուսակցությունների մասնակացությունը  նիստերին հնարավորություն է տալիս, որպեսզի ԱԺ քառօրյան չտապալվի: Իմ  կարծիքն է, որ նրանք կվերադառնան”,-նշել է Հեղինե Բիշարյանը:

Հիշեցնենք, որ անցնող քառօրյային, երբ խորհրդարանը քննարկում էր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը,  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարություններից հետո կլքեն ԱԺ շենքը եւ չեն մասնակցի նիստերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ